Արրիվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արրիվո, քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդող նյութը՝ ցիպերմետրին։ Թողարկվում է 250 գ/լ-ի ձևով։ Կիրառվում է լվիճների, լվիկների, թրիպսների, բվիկների, պտղակերների, տերևալվիկների, ճերմակաթիթեռի, ջերմատնային սպիտակաթևիկի, խաղողի ողկուզակերի դեմ՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա). ցորենի վնասատուների (լվիճներ, հացահատիկի մլուկ, տզրուկաթրթուր, լվիկներ, թրիպսներ) համար` 0,2, եգիպտացորենի (բամբակենու կնգուղակեր)` 0,32, խաչածաղկավորների (սերմնադաշտերում՝ հլածուկի ծաղկակեր)՝ 0,2, կաղամբի (ցեց, բվիկ, ճերմակաթիթեռ)` 0,16, բանջարայինների (ծածկված գրունտում՝ ջերմատնային սպիտակաթևիկ)՝ 1,4, լվիճներ, թրիպսներ՝ 0,7, բոստանայինների (հողաբնակ բվիկներ)` 0,32, խնձորենու վնասատու (պտղակեր)` 0,32, խաղողի վազի վնասատու (ողկուզակեր)` 0,38, շաքարի ճակնդեղի (սերմնադաշտում՝ լվիճներ, վիրուսային հիվանդությունների փոխանցողներ)՝ 0,48, առվույտի վնասատու (տերևային երկարակնճիթ)` 0,24։ Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը բերքահավաքից՝ հացահատիկայինների՝ 20, կաղամբի՝ 25, բանջարայինների (ծածկված գրունտում)՝ 3, բոստանայինների՝ 20, խնձորենու՝ 25, խաղողի վազի՝ 25 օր առաջ, իսկ առվույտի տերևային երկարակնճիթի դեմ, երբ վնասատուի թրթուրների 25%-ն անցնում է բաց կյանքի՝ բերքահավաքից 20 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը. շաքարի ճակնդեղի համար՝ 4, կաղամբազգիների (սերմնադաշտերում), կաղամբի, խաղողի վազի, խնձորենու՝ 3, դաշտավլուկազգիների, առվույտի, բանջարայինների՝ 2, բոստանայինների՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։