Jump to content

Արտյուշ Սանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյուշ Սանոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1937(1937-02-13) (89 տարեկան) կամ 1937[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան

Արտյուշ Սպիրիդոնի Սանոսյան (ծնվ․ փետրվարի 13, 1937 թ․, Սաթխա գյուղ, Բոգդանովկայի շրջան, Վրացական ԽՍՀ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1996)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և նախնական կրթությունը ստացել է Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Սաթխա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1955 թվականին։ 1961 թցվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։

1961 թվականից սկսած 28 տարի Ջավախքում կատարել է մանկավարժականն աշխատանք։ Սաթխա գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է պատմության դասատու, կազմակերպիչ, ուսմասվար և տնօրեն (Սաթխայի և Օրոջալարի միջնակարգ դպրոցներ)։

Մանկավարժական աշխատանքի հետ մեկտեղ զբաղվել է պատմագրությամբ, հնագիտությամբ[2]։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 1996 թվականի հոկտեմբերի 25-ին պաշտպանել է ատենախոսություն «Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Deutsche Nationalbibliothek Record #132277174 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. ↑ ««Քա. ինչ կըսես»՝ հարցրին ազգային տարազով ամուսինները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  3. ↑ «Ջավախքի նշանավոր մարդիկ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտյուշ Սանոսյան» հոդվածին։