Արտյոմ Գոմելկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արտյոմ Գոմելկո
բելառուս․՝ Арцём Гамелько
Artem Gomelko 2011.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Belarus.svg Բելառուս
Մականուն Յութուբ[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 8, 1989(1989-12-08)[2] (29 տարեկան)
Ծննդավայր Zhodzina, Մինսկի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հասակ 192 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սլոնիմ
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Բելառուս Տորպեդո 2 (−5)
2008-2012 Ռուսաստան Լոկոմոտիվ 1 (−3)
2010  Բելառուս Նաֆտան 22 (−20)
2011  Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ 12 (−17)
2013-2015 Բելառուս Գրանիտ ? (−?)
2015-մ.հ. Բելառուս Սլոնիմ 12 (−13)
Ազգային հավաքական
2007-2011 Բելառուս Բելառուս (մինչև 21) 11 (−8)
2011 Բելառուս Բելառուս (օլիմպ.) 4 (−5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արտյոմ Վիկտորովիչ Գոմելկո (բելառուս․՝ Арцём Вiктаравiч Гамелько, դեկտեմբերի 8, 1989(1989-12-08)[2], Zhodzina, Մինսկի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, «Սլոնիմ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Գոմելկուն «ԲելԱԶ» մարզադպրոցի սան է: Նրա առաջին մարզիչը եղել է Միխայիլ Դեմյանովիչ Ռուսակը: 2005-2007 թվականներին խաղացել է Ժոդինոյի «Տորպեդո» ակումբում: 2007 թվականի դեկտեմբերին, երբ լրացել է ֆուտբոլիստի 18 տարին, ուժի մեջ է մտել 5-ամյա պայմանագիրը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Դարպասապահն իրեն լավ է դրսևորել ակումբի հավաքների ժամանակ և դրական տպավորություն է թողել երկաթուղայինների ղեկավարության վրա. նա արժանացել է ակումբի այն ժամանակվա նախագահ Յուրի Սյոմինի ու դարպասապահների մարզիչ Սերգեյ Օվչիննիկովի դրական գնահատականին: 2011 թվականի հունիսի 22-ին նա նշեց իր դեբյուտը թիմի կազմում՝ մասնակցելով ԲԿՄԱ-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1:3 հաշվով: Շուտով նա վարձավճարով տեղափոխվում է «Տորպեդո-ԲելԱԶ» ֆուտբոլային ակումբ: 2013 թվականի փետրվարին Արտյոմ Գոմելկոն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Գրանիտ» ակումբի հետ:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից Արտյոմ Գոմելկոն խաղացել է Բելառուսի երիտասարդական հավաքականի, որի կազմում 2007 թվականին հաղթել է Գրանատկինի հիշատակին նվիրված մրցաշարում: Նա ընդգրկվել է Բելառուսի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2009 թվականին Շվեդիայում և 2011 թվականին Դանիայում (բրոնզե մեդալակիր) անցկացվող Եվրոպայի առաջնություններին, բայց ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել: Արտյոմ Գոմելկոն Բելառուսի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է ընկերական խաղերի:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուս Բելառուսի երիտասարդական հավաքական
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր - 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]