Արտեսունատ/մեֆլոխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեսունատ/մեֆլոխին
Նույնացուցիչներ
CAS համար497968-03-3
PubChem CID71301231
CompTox Dashboard (EPA)

Արտեսունատ/մեֆլոխին, կիրառվում է մալարիայի բուժման նպատակով[1]։Այն արտեսունատի և մեֆլոխինի կայուն համակցություն է[1]։ Առավելապես կիրառվում է Plasmodium falciparum-ով հարուցված սուր անսպասելի մալարիայի ժամանակ[2]։ Ներքին ընդունման դեղամիջոց է[1]։

Կողմնակի էֆեկտները նման են առանձին արտեսունատի կիրառման կողմնակի էֆեկտներին[2]։ Խորհուրդ է տրվում կիրառել այն ժամանակ երբ երկու դեղերի միմիյանցից առանձին կիրառումը չունի բավարար արդյունավետություն[2]։ Կան նաև երեխաների համար նախատեսված դեղաչափեր[2]։

Առևտրային հասանելիությունը ձեռք է բերել 2008 թվականին[3]։ Այն պատկանում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի շարքին, որոնք ամենաանվտանգ և արդյունավետն են առողջության համար[1]։ Արտոնագրված է կիրառման Բրազիլիայում, Հնդկաստանում, և Մալազիայում[2]։ 2012 թվականին բուժման մեկ կուրսի արժեքը կազմել է 2․50 ԱՄՆ դոլլար[3]։ ԱՄՆ-ում չունի առևտրային հասանելիություն[4]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում արտեսունատ/մեֆլոխինը կիրառել հարավարևելյան Ասիայում, իսկ արտեսունատ/ամոդիախինը, արտեմեթեր/լումեֆանտրինը, արտեսունատ/սուլֆադոքսինը/պիրիմեթամինը Աֆրիկայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Organization, World Health (2014). The Selection and Use of Essential Medicines: Report of the WHO Expert Committee, 2013 (including the 18th WHO Model List of Essential Medicines and the 4th WHO Model List of Essential Medicines for Children) (անգլերեն). World Health Organization. էջ 43. ISBN 9789241209854. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 Staines, Henry M.; Krishna, Sanjeev (2012). Treatment and Prevention of Malaria: Antimalarial Drug Chemistry, Action and Use (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 239. ISBN 9783034604802. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Sanford, Christopher A.; Jong, Elaine C.; Pottinger, Paul S. (2016). The Travel and Tropical Medicine Manual (անգլերեն) (5 ed.). Elsevier Health Sciences. էջ 307. ISBN 9780323417426. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Marcondes, Carlos Brisola (2016). Arthropod Borne Diseases (անգլերեն). Springer. էջ 35. ISBN 9783319138848. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.