Արտեմ Կացյան
Արտեմ Կացյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1882 |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1943 |
Մասնագիտություն | նկարիչ |
Արտեմ Կացյան Վիքիդարանում |
Արտեմ Անդրանիկի Կացյան (մայիսի 14, 1882, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - 1943), հայազգի նկարիչ, Օսեթիայի նկարիչների միության անդամ, օդաչու, համարվում է առաջին հայ օդաչուն[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեմ Կացյանը ծնվել է 1882 թվականի մայիսի 14-ին Վլադիկավկազ քաղաքում։ 1908 թվականին Մյունխենի գեղարվեստի և քանդակագործության ակադեմիայում ուսանելիս հետաքրքրություն է դրսևորել օդագնացության նկատմամբ և դառնում Մյունխենի աէրոակումբի անդամ։ Ստացել է օդաչուի վկայական, եղել է Ռուսաստանի առաջին օդաչուներից մեկը։ 1910 թվականին նա Բեռլինում մասնակցել է ավիատորների միջազգային մրցումներին և գրավել առաջին տեղը[2], որպես պարգև ստացել է ինքնաթիռ, որ գերմանական «Գրադե» ֆիրման սահմանել էր հաղթողի համար։ 1914-1918 թվականներին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականին դարձել է Վլադիկավկազի աէրոակումբի աշխատակից։
Մահացել է 1943 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հիշարժան տարեթվեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «History of Conquest: 'the Armenian space' – form aeronauts to astronauts - Features | ArmeniaNow.com». www.armenianow.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.