Արտավազդ Բաղումյան
Արտավազդ Բաղումյան | |
---|---|
Ծնվել է | 1953 |
Ծննդավայր | Իրան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սպահանի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Արտավազդ Բաղումյան (1953, Իրան), իրանահայ իրավաբան, քաղաքագետ, Իրանի Խորհրդարանի պատգամավոր (4 նստաշրջան)[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտավազդ Բաղումյանը ծնվել է 1953 թվականին Սպահանի Ֆերեյդան գավառի Գիբարան գյուղում: Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Սպահանի համալսարանի հաշվապահության բաժնում, մագիստրատուրան սովորել է Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում[2]: 1979 թվականին, Իրանում հեղափոխության հաղթանակից հետո, մի քանի նստաշրջան անընդմեջ ընտրվել է Իրանի խորհրդարանի Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր: 1984 թվականին ընտրվել է Իրանի խորհրդարանի հարավային իրանահայության պատգամավոր, եղել խորհրդարանական տարբեր հանձնաժողովների անդամ: Իրանի խորհրդարանի 3-րդ, 4-րդ, 5-րդ նստաշրջաններում ևս ընտրվել է Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր, անդամակցել է նավթի հանձնաժողովին, մասնակցել միջազգային և ՕՊԵԿ նիստերին[2]:
Իրան-Իրաք պատերազմի տարիներին իրանահայության օգնությունները հասցրել է ճակատ[2]:
Խորհրդային միության փլուզումից հետո առանցքային դեր է ունեցել Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հարցում[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ԻԻՀ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ - Diplomat.am»։ www.diplomat.am։ Վերցված է 2017-07-14
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012