Արտաշես Յավրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Յավրյան
Արտաշես Յավրյան.jpg
Ծնվել է1932 օգոստոսի 28
ԾննդավայրՓիփ, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 30, 2009(2009-06-30) (տարիքը 76)
Վախճանի վայրԵրևան
ՄասնագիտությունԲանաստեղծ
թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Արտաշես Յավրյան Վիքիքաղվածքում

Արտաշես Գերասիմի Յավրյան (նաև՝ Յավրիյան), (օգոստոսի 28, 1932, Փիփ - հունիսի 30, 2009, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գանձակի գավառի Փիփ գյուղում (այժմ` Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղ): Միջնակարգ կրթությունը ստացել է Գանձակում: 1949-1954 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Զբաղվել է լրագրական գործունեությամբ, գրական աշխատանքով։ Ռուսերենից թարգմանությամբ նա հայ ընթերցողին է ներկայացրել նշանավոր շատ գրողների մի շարք ստեղծագործություններ։ Հիմնականում ստեղծագործել է մեծերի համար, թեև նրա մի շարք ստեղծագործություններ միջին ու բարձր տարիքի դպրոցականների ընթերցանության շրջանակներում են։

1971 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Օջախի ծուխը», որին հաջորդել են «Ակունքներ», «Մանանա», «Առյուծաձև Մհեր», «Այգեքաղ», «Ժամանակի հորձանուտում», «Աղետավոր իմ դար», «Դյուցազունք Սասնա» (հայ ժողավրդական դյուցազնավեպի՝ «Սասնա Ծռերի» չորս ճյուղերի ամբողջական մշակում) ժողովածուները[1]: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օջախի ծուխը (պոեմ), 1971
  • Ակունքներ, 1980
  • Առյուծաձև Մհեր, 1985
  • Դյուցազունք Սասնա, 1990
  • Այգեքաղ, 1992
  • Ժամանակի հորձանուտում, 1992
  • Սասնա դյուցազունք 2003
  • Աղետավոր իմ դար, 2006
  • Երկեր, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]