Արտաշես Առաքելյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արտաշես Առաքելյան (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Արտաշես Առաքելյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1989 (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուլիս
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010 Հայաստան Կիլիկիա 97 (0)
2011-2015 Հայաստան Բանանց 21 (0)
2016-այժմ Հայաստան Ուլիս 0 (0)
Ազգային հավաքական
2009-այժմ Հայաստան Հայաստան (մինչև 21)]] 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արտաշես Արտակի Առաքելյան (հունիսի 10, 1989(1989-06-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան: Հայաստանի Երիտասարդական հավաքականի և Երևանի «Բանանց» ակումբի նախկին խաղացող: 2016 թվականից հանդես է գալիս «Ուլիս» ակումբում‌[«Ուլիսը» 2016 թ. փետրվարից գոյություն չունի]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ հասակում ընդունվել է Երևանի «Կիլիկիա» ակումբ: 18 տարեկան հասակում ստորագրել է պրոֆեսիոնալ պայմանագիր և այդ պահից սկսած դարձել է ակումբի մշտական խաղացող: Ակումբի հիմնական խաղացող է, որը հանդես է գալիս պաշտպանական գծում: 2011 թվականի սկզբին «Կիլիկիա» ակումբը պաշտոնական նամակ ուղարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հայտնելով, որ ակումբը կազմալուծվում է և չի կարող մասնակցել 2011 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով[2]: ՀՖՖ-ն հունվարի 31-ին ընդունել է որոշում հեռացնել «Կիլիկիային» ՖՖԱ-ի բոլոր խաղերի մասնակցությունից: Այդ կերպ ակումբը դադարեցրեց իր գոյությունը[3]: Առաքելյանը ստիպված է եղել փնտրել նոր թիմ: Առաջարկ ստանալով «Բանանց» ակումբից՝ կնքել է պայմանագիր: 2016 թվականին տեղափոխվել է «Ուլիս»:

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 24-ի տվյալներ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կիլիկիա 2007 22 0 1 0 0 0 23 0
2008 27 0 4 0 0 0 31 0
2009 26 0 2 0 0 0 28 0
2010 22 0 2 0 0 0 24 0
Ընդհանուր 97 0 9 0 0 0 106 0
Բանանց 2011 21 0 6 0 2 0 29 0
2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 21 0 6 0 2 0 29 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 118 0 15 0 2 0 135 0

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում առաջին խաղը եղել է 2009 թվականին հունիսի 6-ին, երբ մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 54-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 2:5 հաշվով հօգուտ Թուրքիայի հավաքականի[4]: Հինգ խաղերից չորսում Առաքելյանը խաղացել է 90 րոպե:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի չեմպիոն - 2013/2014
  • Հայաստանի սուպերգավաթակիր - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «Тренер «Киликии» пока надеется...» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 12.2.2011 
  3. «Официально: «Киликия» снята с соревнований» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 12.2.2011 
  4. «Первый матч Аракеляна за молодёжную сборную» (ռուսերեն)։ FFA.am։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-05-ին։ Վերցված է 20.9.2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]