Արվեստների կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստների կամուրջ
Pont des Arts
Անունովարվեստներ
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՏեղանքՓարիզ
Տեսակհետիոտնային կամուրջ
Նյութպողպատ[3] և երկաթբետոն[3]
Թռիչքների քանակ7
Հատում էՍեն
Ճանապարհroad network of Paris?
Երկարություն155 մ
Լայնություն11 մ
Ժառանգության կարգավիճակmonument historique inscrit?[1]
Քարտեզ
Քարտեզ

Արվեստների կամուրջ (ֆր.՝ pont des Arts կամ passerelle des Arts), առաջին մետաղյա կամուրջն է Փարիզում՝ կառուցված Սենի վրա, ուղիղ գծով կապում է Ֆրանսիայի ինստիտուտը (որի մասը համարվում է հայտնի Ֆրանսիական ակադեմիան) և Լուվրովսկի ամրոցի քառակուսի բակը՝ անվանված «Արվեստների ամրոց» Առաջին կայսրության ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստների կամուրջը ստեղծվել է Նապոլեոնի հրամանով՝ 1801-1804-ական թվականներին։ Իր անվանումը կամուրջը ստացել է Լուվրից, որը XIX դարում անվանում էին Արվեստների Ամրոց՝ ի հաշիվ այնտեղ հավաքված արվեստի նմուշների։ Կառուցման համար անհրաժեշտ եղավ 787 655 ֆրանկ ու 65 սանտիմ։ Բացման օրը կամրջի մոտ հավաքվել էին 64 000 փարիզաբնակներ, որպեսզի կամրջի վրա քայլող առաջիններից մեկը լինեն։ Մինչ 1848 կամրջից օգտվելու համար պահանջվում էր վճար (մեկ սու)։

1852 թվականին իտալացի ճարտարապետ Լուի Վիսկոնին, որին Նապոլեոն III-ը Լուվրի հետ կապված աշխատանք էր հանձնարարել, պիտի զբաղվեր Արվեստների կամրջի վերակառուցմամբ։ Ծրագրված էր քանդել կամարներից մեկը, որը կապված էր Կոնտի առափնյա ընդլայնման հետ (Quai de Conti)։ Վիսկոնտիի անսպասելի մահվանից հետո նրա աշխատանքը ստանձնեց Էկտոր Լեֆյուելը։ Հենց նրա ղեկավարության ներքո կամուրջը մի քանի տարում ընդլայնվեց (1871-1876 թվականներին)։

Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կամուրջը լրջորեն տուժեց ռմբակոջություններից։ Կամրջի հետ բախվեցին նաև նավեր. վերջին բախումը տեղի է ունեցել 1979 թվականին, որի հետևանքով կամրջի մեծագույն հատվածը տուժեց։ Այդ ամենը բերեց կամրջի վերակառուցմանը. 1977 թվականին այն փակվեց և 1981-1984-ականներին վերակառուցվեց Լուի Արետչայի կողմից(Louis Arretche), որը շեղվեց նախնական ծրագրից։ Բեկորների քանակը տասից կրճատվեց յոթ, որպեսզի Արվեստների կամուրջը համապատասխանեցվի Նոր կամրջի հետ։ 1984 թվականի հունիսի 27-ին Փարիզի մէր Ժակ Շիրակը հանդիսավորությամբ բացեց նոր կամուրջը։

Այժմ Արվեստների կամուրջը հաճախ օգտագործվում է նկարիչների և գեղանկարիչների կողմից՝ ծառայելով ստուդի բաց երկնքի տակ, որտեղ էլ նրանք տեղադրում են իրենց աշխատանքները։ Ամռանը Փարիզցիները կազմակերպում են պիկնիկներ կամրջի վրա։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակությունները կամրջի մասին հանդիպում են Բալզակի «Շագրենի կաշին» վեպում, Շառլ Նոդյեի[4] «Գրքամոլ» գրքում, Կորտասարի «Խաղ դասականները վրա» աշխատանքում։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականին Էժեն Գրինի կողմից նկարահանվեց նույնանուն ֆրանսիական ֆիլմ՝ «Արվեստներ Կամուրջ» Նատաշա Ռենյոյի և Դենի Պոդալիդեսի դերակատարությամբ։ Արթհաուս ֆիլմի պրեմիերան կայացավ նույն թվականին Լոկարնոյի կինոփառատոնին[5]։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի վերջում սիրահարները սկզբնավորել են ավանդույթ. ի նշան հավատարմության՝ նրանք կամրջին ամրացնում են կողպեք, հաճախ իրենց անուններով, իսկ բանալին նետում Սենը։ «Սիրո կողպեքների» թիվը աճեց այն աստիճան, որ վտանգեց կամրջի ցանկապատերը. 2014 թվականի ամռանը կողպեքների քաշից ցանկապատը փլվեց[6]։ Բացի այդ, Փարիզի իշխանությունները մտահոգված են Սենի ջրի էկոլոգիական վիճակով՝ նետված բանալիների պատճառով։ Էքսպերիմենտի շրջանակներում ցանկապատի հատվածը փակվել է հատուկ ապակիով, սակայն վերջնական որոշում չի կայացվել[7]։

2015 թվականի հունիսին եկավ սև օր սիրահարների և սպիտակ՝ գռեհիկության դեմ պայքարողների համար. Փարիզի իշխանությունները ապամոնտաժեցին մի քանի տասնյակ հազար կողպեքներ, որոնց թիվը գերաճել էր վերջին մի քանի տարում։ Առաջին հայացքից անմեղ թվացող ավանդույթը, հանուն անխզելի կապերի կողպեքի բանալին նետել Սենը, իրականում սպառնում էր պատասխանել ողբերգությամբ, որովհետև երկաթեղենի ամբողջ քանակությունը կազվել է մոտ 45 տոննա և սպառնում էր կամրջի հիմնահատակ փլուզմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 http://structurae.info/ouvrages/pont-des-arts-1984-1
  4. «Գրքամոլ» գրքի տեքստը
  5. ««Le Pont des Arts» ֆիլմի մասին». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. «'Lovelocks' collapse Paris bridge rail». BBC News. 2014 թ․ հունիսի 9.
  7. A Paris, les jours des « cadenas d'amour » du pont des Arts sont comptés
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստների կամուրջ» հոդվածին։