Արսեն Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Պապիկյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1972(1972-01-01)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան/պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Արմավիր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նարտ (Չերկեսկ) 58 (0)
1992 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 32 (0)
1992 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 23 (0)
1992 Ռուսաստան Դինամո (Իզոբիլնի) 1 (0)
1993-1994 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 43 (0)
1995 Ռուսաստան Չերնոմորեց (Նովոռոսիյսկ) 8 (0)
1995-1996 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 23 (0)
1997 Ռուսաստան Տորպեդո (Արմավիր) 30 (0)
1998 Ռուսաստան Կուզբաս 7 (0)
1999 Ռուսաստան Դինամո (Կրասնոդար) սիրող․
2000 Ռուսաստան ԿԱՄԱԶ-Չալլի 30 (2)
2001 Ռուսաստան Նարտ (Չերկեսկ) Սիրող․
2002-2003 Ռուսաստան Ժեմչուժինա (Բուդյոննովսկ) 70 (0)
2004 Ռուսաստան Սպարտակ (Կոստորմա) 26 (0)
Մարզչական կարիերա
2009-2013 Ռուսաստան Տորպեդո (Արմավիր)
2013-2016 Ռուսաստան Կուբան օգնական
2016 Ռուսաստան Կուբան պաշտ․
2016 Ռուսաստան Կուբան օգնական
2016— Ռուսաստան Արմավիր
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արսեն Բորիսի Պապիկյան (հունվարի 1, 1972(1972-01-01)[1], Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ ֆուտբոլիստ, կիսապաշտպան և պաշտպան, ֆուտբոլային մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Պապիկյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Չերկեսկի «Նարտը»։ 1991-1992 թվականներին խաղացել է Ստավրոպոլի «Դինամոյում»։ 1992 թվականի մարտի 29-ին Մոսկվայի «Դինամոյի» կազմում նշել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ դուրս գալով փոխարինման[2]։ Ընդհանուր առմամբ «Դինամոյի» կազմում անցկացրել է 121 խաղ, որոնցից 66-ը՝ բարձրագույն լիգայում։ 1995 թվականին խաղացել է Նովոռոսիյսկի «Չերնոմորեց» ակումբում։ 1995 թվականին մայիսի 13-ին նշել է նորամուտը «Չերնոմորեցի» կազմում՝ մասնակցելով բարձրագույն լիգայի՝ «Ռոտոր» ակումբի դեմ խաղի, որի միջնամասում փոխարինվել է[3]։ Ընդհանուր առմամբ Նովոռոսիսյկի ակումբի կազմում անցկացրել է 8 խաղ, որից հետո տեղափոխվել է Ստավրոպոլի «Դինամո»։ Հետագայում խաղացել է Ռուսաստանի ստորին դիվիզիոնների թիմերրում։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2013 թվականներին մարզել է Արմավիրի «Տորպեդոն»։ 2013-2016 թվականներին հանդիսացել է «Կուբան» ակումբի մարզչի օգնական, 2016 թվականի ապրիլի 26-ից մայիսի 3-ը եղել է մարզչի պաշտոնակատար[4]։ Երբ 2016 թվականին ակումբ է վերադարձել Դանի Պատրեսկուն, Պապիկյանն ընգրկվել է նրա մարզչական շտաբում։

2016 թվականի հունիսի 26-ին նշանակվել է «Արմավիրի» գլխավոր մարզիչ[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]