Արսեն Հարությունյան (դահուկորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արսեն Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 16, 1968(1968-03-16) (53 տարեկան)
Ծննդավայր՝Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արսեն Հարությունյան (մարտի 16, 1968(1968-03-16), Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դահուկորդ, 1998 և 2002 թվականների ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանի ազգային հավաքականի դրոշակակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Հարությունյանը ծնվել է 1968 թվականի մարտի 16-ին, Ծաղկաձոր քաղաքում։ 1994 թվականին Լիլեհամմերում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում եղել է Հայաստանի ազգային հավաքականի դրոշակակիրը[2]։ 1998 թվականին՝ Նագանոյի Ձմեռային օլիմպիական խաղերում, միացել է Հայաստանի հավաքականին։ Սլալոմում զբաղեցրել է 27-րդ տեղը՝ ցույց տալով 2 րոպե 15,11 վայրկյան արդյունք երկու մրցելույթում և 25,80 վայրկյան զիջելով հաղթող նորվեգացի Հանս Պետեր Բորոսին։ 2002 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային օլիմպիական խաղերում, ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հանդես է եկել սլալոմում, բայց չի կարողացել ավարտել առաջին մրցելույթը և դուրս է մնացել մրցախաղից[3]։

Ապրում է ԱՄՆ-ում, «Սոլիտյուդ» լեռնադահուկային ակումբում աշխատում որպես մարզիչ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympedia – Arsen Harutyunyan»։ www.olympedia.org։ Վերցված է 2020-12-18 
  2. «Olympedia – Slalom, Men»։ www.olympedia.org։ Վերցված է 2020-12-18 
  3. «Olympedia – Slalom, Men»։ www.olympedia.org։ Վերցված է 2020-12-18 
  4. «Как стать классным горнолыжным инструктором | Леонид Фельдман»։ youcanski.com։ Վերցված է 2020-12-18