Արսեն Հարությունյան (դահուկորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արսեն Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 16, 1968(1968-03-16) (56 տարեկան)
Ծննդավայր՝Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
160 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ

Արսեն Հարությունյան (մարտի 16, 1968(1968-03-16), Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դահուկորդ, 1998 և 2002 թվականների ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանի ազգային հավաքականի դրոշակակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Հարությունյանը ծնվել է 1968 թվականի մարտի 16-ին, Ծաղկաձոր քաղաքում։ 1994 թվականին Լիլեհամմերում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում եղել է Հայաստանի ազգային հավաքականի դրոշակակիրը[2]։ 1998 թվականին՝ Նագանոյի Ձմեռային օլիմպիական խաղերում, միացել է Հայաստանի հավաքականին։ Սլալոմում զբաղեցրել է 27-րդ տեղը՝ ցույց տալով 2 րոպե 15,11 վայրկյան արդյունք երկու մրցելույթում և 25,80 վայրկյան զիջելով հաղթող նորվեգացի Հանս Պետեր Բորոսին։ 2002 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային օլիմպիական խաղերում, ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հանդես է եկել սլալոմում, բայց չի կարողացել ավարտել առաջին մրցելույթը և դուրս է մնացել մրցախաղից[3]։

Ապրում է ԱՄՆ-ում, «Սոլիտյուդ» լեռնադահուկային ակումբում աշխատում որպես մարզիչ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympedia – Arsen Harutyunyan». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Olympedia – Slalom, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Olympedia – Slalom, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Как стать классным горнолыжным инструктором | Леонид Фельдман». youcanski.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.