Արսեն Առստամյան
Արսեն Առստամյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Արսեն Արամայիսի Առստամյան (սեպտեմբերի 21, 1980, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Առստամյանը ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1997 թվականին ավարտել է ծննդավայրի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։
2004 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը, ստացել է բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 2007 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան, ստացել է բանասիրության մագիստրոսի աստիճան`«Հայ գրականություն» մասնագիտությամբ։
1998-2009 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, զբաղեցնել է տարբեր պաշտոններ։ 2009-2010 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ։
2003 և 2008-2009 թվականներին ծառայությանը զուգահեռ, համատեղության կարգով որպես խմբագիր-հաղորդավար աշխատել է Արցախի «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում։ 2010-2011 թվականներին եղել է նույն հեռուստառադիոընկերության «Օր» լրատվական ծրագրի հաղորդավար, 2011-2015 թվականներին՝ նույն լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր։
1995 թվականից զբաղվել է լրագրողական գործունեությամբ, պարբերաբար հանդես է եկել Արցախի պետական հեռուստատեսությամբ շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող «Կարկաչ» մանկապատանեկան ծրագրով։
Ունի ահեստազորի մայոր զինվորական կոչում և քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։
2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։
Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[1]։
Անկուսակցական է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալ։
- «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի
- «Ծովակալ Իսակով» մեդալ
- «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՌՍՏԱՄՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.