Արպադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արպադ
Árpád
Arpad on Feszty Panorama.jpg
Վաչկատուն հունգարական ցեղերի առաջնորդ Արպադը՝ ճերմակաձին հեծած
Դրոշ
(2-րդ) Մագյարների առաջնորդ
889-907
Նախորդող Ալմոշ
Հաջորդող Ժոլտան
 
Մասնագիտություն՝ ցեղի առաջնորդ
Դավանանք Հունգարական դիցաբանություն
Ծննդյան օր մոտ. 845
Վախճանի օր 907
Դինաստիա Արպադներ
Քաղաքացիություն Flag of Hungary (895-1000).svg Հունգարիայի իշխանապետություն և Խազարական խաքանություն
Հայր Ալմոշ
Զավակներ Ժոլտան, Ելեք, Լյունտիկա, Տարխոշ և Յուտաշ

Արպադ (հունգ.՝ Árpád, մոտ. 845 - 907), 9-10-րդ դարերում Եվրոպա գաղթած մագյարական (հունգարական) վաչկատուն ցեղախմբերի երկրորդ առաջնորդը[1], ով ունեցել է «նադֆեյեդելեմ» տեղական տիտղոսը (համարժեք է «հունգարաց իշխանի» պաշտոնին)։

Կառավարել է 889-907 թվականներին և իր կառավարման ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ նվաճողական արշավանքներ՝ ասպատակելով հարևան տերությունների սահմանային երկրամասերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արպադը եղել է հունգարների գյուլա (մարզպան) Ալմոշի որդին, ով հոր մահից հետո ժառանգել է առաջնորդի տիտղոսը։ Ըստ հունգարացի պատմաբան Դյուլա Կրիստոյի՝ զորավարի անունը ծագում է հունգարերեն «արպա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «գարեհատ»։ Ըստ հունգարական ավանդության՝ մինչև 904 թվականն Արպադը հորից ժառանգած իշխանությունը կիսում էր Կուրսանի հետ, ով ուներ «կունդու-խաքան»-ի տիտղոս։

Իր կառավարման ընթացքում Արպադը ձեռնարկել է բազմաթիվ արշավանքներ, որոնք մեծ մասամբ պսակվել են բացարձակ հաջողությամբ։ 892 թվականին նրա գլխավորած բանակը ասպատակել է Մեծ Մորավական տերության սահմանները, ապա նվաճել թագավորության սահմանամերձ շրջանները և միացրել իր իշխանությանը։

894-896 թվականներին Արպադը փոխել է իր վերաբերմունքը հոր գլխավոր ախոյանի՝ Բյուզանդական կայսրության հանդեպ և բյուզանդա-բուլղարական պատերազմում ակնհայտորեն օժանդակել Մակեդոնական հարստության պատվավոր ներկայացուցիչ Լևոն Զ կայսերը։

Այս շրջափուլը Հունգարիայի պատմության մեջ հայտնի է «Դանուբյան շրջաններում հայրենիքի նվաճման» ժամանակաշրջան անվանումով, երբ բազմաթիվ ռազմական հաջողությունների արդյունքում մագյարները կարողանում են վերջնականապես հաստատվել Եվրոպա աշխարհամասի կենտրոնական շրջաններում։ 900-901 թվականներին մագյարները կործանում են արևելյան սլավոնների կողմից հիմնադրված Բլատենյան իշխանությունը և սկսում առաջանալ Տրանսիլվանիայի ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arpad // Lexikon des Mittelalters. — Stuttgart: Artemis & Winkler Verlag, 1980. — Bd. I. — ISBN 3-7608-8901-8.