Արչիլ Մդիվանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արչիլ Մդիվանի
Mdivani2009.jpg
Ծնվել էհունիսի 30, 1911(1911-06-30)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 13, 1937(1937-09-13) (26 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունթենիսիստ
Ծնողներհայր՝ Polikarp Mdivani
Archil Mdivani Վիքիպահեստում

Արչիլ Բուդուևիչ Մդիվանի (վրաց.՝ არჩილ ბუდუს ძე მდივანი, հունիսի 30, 1911(1911-06-30), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1937(1937-09-13)), XX դարի 30-ական թվականների ուժեղագույն ԽՍՀՄ թենիսիստը, վրացի առաջին թենիսի սպորտի վարպետը (1936)։ 1931—1935 թթ. ԽՍՀՄ 10 լավագույն թենիսիների շարքում էր։ 1934—1936 թթ. Էդուարդ Նեգրեբեցկու հետ ԽՍՀՄ չեմպիոն զույգային կարգում։ ԽՍՀՄ չեմպիոն ԴԻՆԱՄՈ կազմում(1936), Լենինգրադի քառակի չեմպիոն (1932—1936)։ Արչիլ Մդիվանիի մարզիչը Յան Գոմերն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Archil.jpg

Արչիլ Մդիվանին ծնվել է Թբիլիսիում, հայտնի բոլշևիկ-ազգային ուկլոնիստ Բուդու Մդիվանիի ընտանիքում։ Նա հիանալի կրթություն է ստացել, բայց ընտրել է թենիսը որպես իր կյանքի հիմնական զբաղմունք։ 1932 թ. Նեգրեբեցկու հետ տեղափոխվում է Լենինգրադ։ Ահա թե ինչ էր ասում Էդուարդ Նեգրեբեցկին զույգային խաղի իր խաղընկերոջ մասին.

Aquote1.png Արչիլն իսկական շոումեն էր, նրան միշտ ուղեկցում էր երկրպագուների ամբոխը: Նրա խաղն անկրկնելի էր: Իր ցատկերով, վազքով ու էլեգանտությամբ նա խաղը յուրօրինակ երևույթ էր դարձնում: Նրա մոտ հատկապես կատարյալ էր ստացվում ցատկով հարվածը գլխի վերևում, ինչը հիացմունք էր առաջացնում հանդիսատեսի մոտ: Արչիլի կորստից հետո ես այլ խաղընկերներ եմ ունեցել (Եվգենի Կուդրյավցեվ, Նիկոլայ Օզերով, Եվգենի Կորբուտ), բայց նա ինձ համար միակն էր, անկրկնելին ու լավագույնը Aquote2.png

Ընտանեկան ողբերգությունն ու մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թ. Արչիլ Մդիվանին Անրի Կոշեի հետ մասնակցում է համատեղ մարզումների ու մրցախաղերի։ Նույն թվականին հոր ձերբակալման հետ կապված վերադառնում է Թբիլիսի։ 1936—1937 թթ. ամբողջ Մդիվանի ընտանիքը ճնշումների տակ էր։ 1936 թվականին գնդակահարվեց հայրը։ 1937 թ. գնդակահարվեցին մայրը՝ Ցուցունյան, և եղբայրները՝ Շալվան և Գեորգին, իսկ քույրը՝ Մերին ուղարկվեց ճամբար, որտեղ ի վերջո գնդակահարվեց 1939 թվականին։ Արչիլ Մդիվանին շարունակեց խաղալ, բայց 1937 թ. ապրիլին Մոսկվայի ԲԿՍԱ հյուրանոցում ձերբակալվեց։ 1937 թ. մայիսի 15-ին "Կարմիր սպորտ" շաբաթաթերթը գրեց, որ Վրաստանի ֆիզկուլտուրայի ակտիվի նիստի ժամանակ սպորտային կոմիտեի ներկայացուցիչ Սեմեն Միլշտեյնը հայտարարել է, որ «վնասազերծվել է ազգի թշնամի Արչիլ Մդիվանին»:

Ռեաբիլիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ArchilMdivani2001.jpg

Հատված Արչիլ Մդիվանիի դեմ հարուցված դատական գործի ռեաբիլիտացիայից. «ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի N46-02-4887/56 որոշման համաձայն 1957 թ. հուլիսի 5-ից ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից 58-8 հոդվածով (հանցագործության նախօրոք պլանավորված կազմակերպում և իրագործում) դատապարտված 1911 թ. ծնված Արչիլ Բուդուևիչ Մդիվանիի նկատմամբ հարուցված դատական գործը, որը 1937 թ. սեպտեմբերի 13-ին իրագործվել էր խստագույն ձևով (գնդակահարություն), չեղյալ է համարվում ապացույցների բացակայության պատճառով»: Նման ողբերգական ավարտ ունեցավ վրացի լեգենդար թենիսիստ Արչիլ Մդիվանիի կյանքը։ Նա ընդամենը 26 տարեկան էր։

2001 թ. հունիսի 30-ից՝ Արչիլ Մդիվանիի ծննդյան 90-ամյակի հետ կապված, այն բնակարանում, որտեղ ապրել է հայտնի թենիսիստը, բացվեց հուշատախտակ։ Հուշատախտակի գրառման մեջ ասվում է, որ այդ բնակարանում 1911-1937 թվականներին բնակվել է լեգենդար թենիսիստ Արչիլ Մդիվանին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսական թենիս։ Հանրագիտարան։ Կազմող-հեղինակ՝ Բորիս Ֆոմենկո։ Մոսկվա, 1999 թվական։
  • Թենիս։ Հեղինակ՝ Վլադիմիր Գոգլիձե։ Թբիլիսի, 2001 թվական (վրացերեն)։
  • Վրացական սպորտի հանրագիտարան։ Թբիլիսի, 2005 թվական (վրացերեն)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]