Արունդել դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արունդել դղյակ
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեMill Road, Arundel, West Sussex BN18 9AB[1]
Վարչական միավորArundel?
Երկիր Միացյալ Թագավորություն[2][3]
Կառուցված1068
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Roger de Montgomerie, 1st Earl of Shrewsbury? և Thomas Howard, 21st Earl of Arundel?
Կայքarundelcastle.org(անգլ.) և arundelcastle.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Arundel Castle Վիքիպահեստում

Արունդել դղյակ (անգլ.՝ Arundel Castle), գտնվում է Արևմտյան Սուսեկսի վարչաշրջանում։ Դղյակի առաջին սեփականատերը եղել է Ռոջեր Մոնտգոմերին, որն այն հիմնադրել է 1067 թվականին[4]։ Նա եղել է Վիլհելմ I Նվաճողի մտերիմներից մեկը։ Դղյակի սեփականատերը ավանդաբար կրում էր Արունդելի կոմս տիտղոսը (Բրիտանական հին տիտղոս)։ XV-րդ դարից սկսած դղյակը ծառայել է որպես Գովարդների արքայատոհմի Նորֆոլկի դուքսերի հիմնական նստավայր։

Սկզբնական դղյակը (գրավված դեռևս Էդուարդ Իսպովեդնիկի կողմից) մի քանի անգամ ընդլայնվել է XII-րդ դարում նախ Մատիլդա թագուհու բնակեցման պատճառով, ապա՝ Հենրի II Պլանտագենետի հրամանով։ 1830 թվականին Հենրի IV կոմսը խաղացել է Արունդելում՝ Մարիա դե Բոգունի հարսանիքին։

Սկսած Ռիչարդ I Առյուծասիրտի գահակալման տարիներից՝ դղյակը պատկանել է Վիլյամ դ’Օբինյիի և Ադելիզա Լուվենսկայայի սերունդներին։ Օբինյիների տոհմի ոչնչացումից հետո դղյակն անցավ Ֆիցալանիների տոհմին։ 1580 թվականին Ֆիցալանովների ունեցվածքը ժառանգեցին դղյակի ներկայիս սեփականատերերը՝ Գովարդները։ Դղյակի սեփականատերերը մի քանի անգամ հիշատակվել են Շեքսպիրի ստեղծագործություններում։

Արունդելի դղյակը մեծ վնասներ է կրել Անգլիական բուրժուական հեղափոխության տարիներին։ Դղյակի շինարարությունը վերսկսվել է Վիկտորյական դարաշրջանում, մասնավորապես Վիկտորյա թագուհու գահակալման տարիներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.arundelcastle.org/how-to-find-us/
  2. National Heritage List for England
  3. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  4. «History of Arundel Castle». www.arundelcastle.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]