Արշավիր Ղազարյան (համաճարակաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արշավիր Ղազարյան
Ծնվել էմայիսի 22, 1896(1896-05-22)
ԾննդավայրՕլթի, Էրզրումի մարզ, Թուրքիա
Մահացել էհունվարի 21, 1981(1981-01-21) (84 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1936)
Մասնագիտությունհամաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1945)
Պարգևներ

Արշավիր Պետրոսի Ղազարյան (մայիսի 22, 1896(1896-05-22), Օլթի, Էրզրումի մարզ, Թուրքիա - հունվարի 21, 1981(1981-01-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու (1945): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1950): ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան (1955-1975):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Ղազարյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի (մայիս) 22 (4)-ին, Օլթի (Կարսի մարզ) քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1938-1952 թվականներին եղել է Լենինականի սանիտարահամաճարակաբան, կայանի գլխավոր բժիշկ, 1953-1955 թվականներին՝ համաճարակաբան[1]։ 1955-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբանը։

Աշխատանքները վերաբերում են ուղեղապատյանաբորբի, աղիքային սուր վարակիչ հիվանդությունների, դիֆթերիայի, սալմոնելոզի, վիրուսային լյարդաբորբի կլինկային, համաճարակաբանությանն ու կանխարգելմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1951):
  • Լենինի շքանշան (1954) :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։