Արնհեմ տիեզերական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արնհեմ տիեզերական կենտրոն (անգլ.՝ Arnhem Space Centre), Ավստրալիայի առաջին և միակ առևտրային տիեզերական կայանն է։ Գտնվում է Նհուլանբոյ քաղաքի մոտ, Գով թերակղզում, Ավստրալիայի հյուսիսային պատմական շրջան Արնհեմ Լենդի հյուսիս-արևելքում։ Նրա՝ հասարակածից ընդամենը 12 աստիճան դեպի հարավ գտնվելու փաստը, այն դարձնում է տիեզերական կայանի համար հարմար վայր։

Արնհեմի տիեզերական կենտրոնը պատկանում է և շահագործվում է Equatorial Launch Australia (ELA) ընկերության կողմից[1]։

Հարմարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արնհեմի տիեզերական կենտրոնը սարքավորված է ինչպես ենթաուղեծրային թռիչքներ, այնպես էլ փոքր ուղեծրային թռիչքներ իրականացնելու համար։ Կայանի հասարակածի մոտգտնվելու դիրքը նախընտրելի է դեպի արևելք արձակվող ուղեծրային հրթիռների համար, քանի որ լրացուցիչ արագություն է ապահովվում Երկրի պտույտի պատճառով[2]։

Գործարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունիսի 26-ին ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը օգտագործել է կայանը առաջին անգամ Միացյալ Նահանգներից դուրս գտնվող առևտրային տիեզերական կայանից թռիչք կազմակերպելու համար[3][4]։ Արձակվել է Black Brant IX հրթիռը, որը կրել է[5] Մադիսոնի վիսկոնսինյան համալսարանի ռենտգենյան աստղագիտական նպատակների համար ռենտգենյան քվանտային կալորաչափ (XQC)։ Առաքելությունը 327 կմ հեռակետով ենթաուղեծրային թռիչք էր։ Դա Արնհեմի տիեզերական կենտրոնից ենթաուղեծրային հրթիռի առաջին արձակումն է եղել[6]։ Առաքելությունը հաջող է անցել։

ՆԱՍԱ-ի կողմից հետագա արձակումները նախատեսված են 2022 թվականի հուլիսի 4-ին և հուլիսի 12-ին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arnhem Space Centre – Equatorial Launch Australia (ELA)».
  2. «Arnhem Space Centre » Developing East Arnhem». Developing East Arnhem (ավստրալիական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  3. «NASA launches first rocket from Australian commercial spaceport». BBC News. 2022 թ․ հունիսի 27.
  4. Hatfield, Miles (2022 թ․ հունիսի 26). «NASA Sounding Rocket Mission Seeks Source of X-rays Emanating From Inner Galaxy». NASA. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  5. «X-ray Quantum Calorimeter (XQC)». Goddard Space Flight Cente. NASA. 2020 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Thompson, Jesse (2021 թ․ հոկտեմբերի 14). «NASA personnel, Gumatj locals ready Arnhem Space Centre for historic, mid-2022 blast-off». Australian Broadcasting Corporation. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  7. «First of three NASA rockets to take off from Northern Territory space centre». TheGuardian.com. 2022 թ․ հունիսի 26.