Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիա (կրճատ՝ ԱՈՒՀԱ, անգլ.՝ Armenian Association of Hematology and Oncology, կրճատ՝ AAHO) արյունաբանների և ուռուցքաբանների մասնագիտական կազմակերպություն, որի նպատակն է զարգացնել արյունաբանությունը, ուռուցքաբանությունը, ինչպես նաև բժշկագիտության հարակից ճյուղերը Հայաստանում։ Հիմնադրվել է 2012 թվականին՝ ք. Երևանում[1][2][3]։

ԱՈՒՀԱ նախագահն է բ.գ.թ., դոց. Սամվել Հովհաննեսի Դանիելյանը, ով նաև հանդիսանում է ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի վարիչը և «Մուրացան» ՀՀ Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավարը։ Ասոցիացիան ունի Ղեկավար Խորհուրդ և Պատվավոր Խորհուրդ[1][2][4]։

Գործում է նաև ասոցիացիայի պաշտոնական անգլիալեզու պարբերականը՝ Արյան և Քաղցկեղի Գաղտնիքները (անգլ՝ Blood and Cancer Secrets Journal, կրճատ՝ BCS Journal)[1]։

2014 թ-ին ԱՈՒՀԱ-ի կողմից սահմանվել է Հաննս Ֆունկի անվան ամենամյան մրցանակ, ի պատիվ գերմանացի հայտնի լրագրող և բարերար Հաննս Ֆունկի, ով տարիներ շարունակ աջակցել է Հայաստանում մանկական արյան քաղցկեղի նորագույն բուժումների ներդրմանը։ Մրցանակը հանձնվում է Հայաստանի արյունաբանության և ուռուցքաբանության բնագավառում նշանակալի ավանդ ունեցող անհատներին[1]։

2015 թ-ին ասոցիացիայի կողմից հիմնադրվել է նաև Մանկական Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Խումբը (անգլ.՝ Armenian Pediatric Hematology and Oncology Group), և Հայաստանի Երիտասարդ Ուռուցքաբանների Խումբը (անգլ.՝ Young Oncologists Group of Armenia)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]