Արմեն Վարդանյան (ակնաբան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | նոյեմբերի 3, 1957 (67 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1980) |
Մասնագիտություն | բժիշկ և ակնաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2002) |
Աշխատավայր | ՀՀ ԱՆ |
Պարգևներ |
Արմեն Հրաչիկի Վարդանյան (նոյեմբերի 3, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր։ Երևանի գլխավոր ակնաբան (1989)։ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ[1]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Վարդանյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 3-ին, Երևան քաղաքում։ 1964-1974 թվականներին սովորել է Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում։ 1980 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1981-1983 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Երևանի պետական բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնում և ստացել ակնաբույժի մասնագիտացում։ 1979- 1983 թվականներին եղել է ԵՊԲԻ-ի կոմերիտական կազմակերպության քարտուղարի տեղակալ, 1983-1988 թվականներին աշխատել է ԵՊԲԻ-ի աչքի հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 1984 թվականից եղել է ՀՀ առողջապահության նախարարության ակնաբուժության կենտրոնի աչքի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ։ 1984 թվականին «Աչքի վնասվածքներ և միկրովիրաբուժություն» թեմատիկայով եռամսյա դասընթացներ է անցել Մոսկվայի Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում։ 1985 թվականին կատարելագործվել է Մոսկվայի Ֆյոդորովի անվան աչքի միկրովիրաբուժության ինստիտուտում (մեկամսյա կլինիկական որակավորումով, թեման՝ «Արտիֆակիկ ոսպնյակների իմպլանտացիա»)։ Հետագայում մի շարք դասընթացների է մասնակցել հեղինակավոր ակնաբուժական կենտրոններում. այդ թվում՝ դասընթացներ «Գլաուկոմա» թեմայով, 1993 թվականին՝ վիտրեոռետինալ վիրաբուժության դասընթացներ Դոhենի ակնաբուժական ինստիտուտում, Լոս Անջելեսի և Իրվինի համալսարաններում (1996-1997)՝ «Ապակենման մարմնի և ցանցաթաղանթի հիվանդությունների և վիրաբուժության» որակավորման դասընթաց կլինիկայում, Կալիֆոռնիայի համալսարանի արհեստական ոսպնյակների տեղադրման, ապակենման մարմնի ու ցանցաթաղանթի հիվանդությունների և միկրովիրաբուժության ուղղությամբ[2]։ 1989 թվականից՝ Երևանի գլխավոր ակնաբան[3]։
Աշխատանքները վերաբերում են աչքի միկրովիրաբուժության խնդիրներին։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մխիթար Հերացու մեդալ (2008)[փա՞ստ]
- Հայաստանի պաշտպանության նախարարության մեդալ (2011)
- Բժշկագիտության բնագավառում Հայաստանի նախագահի մրցանակ (2010)՝ «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար[4]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի 2 երեխա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արմեն Հրաչիկի Վարդանյան». www.doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 536։
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շրջանավարտներ
- Հայ ակնաբաններ
- Հայ բժիշկներ
- Հայ պրոֆեսորներ