Արմեն Սեդրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Սեդրակյան
Ծնվել էապրիլի 1, 1965(1965-04-01) (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս և մաթեմատիկոս
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց, Երևանի պետական համալսարան և Ռոստոկի համալսարան
ՀայրԴավիթ Սեդրակյան

Արմեն Դավիթի Սեդրակյան (ապրիլի 1, 1965(1965-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Սեդրակյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 1-ին, Երևան քաղաքում[1]։ Նրա հայրը՝ Դավիթ Սեդրակյանը, եղել է ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ 1982-ից)։

Արմեն Սեդրակյանը բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը, ընդուվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ու առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել բանակ։ Զորացրվելուց հետո Արմեն Սեդրակյանը շարունակել է կրթությունը ԵՊՀ-ի նույն ֆակուլտետում։

1987 թվականին կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա և 1989 թվականին գերազանցությամբ ավարտել Ռոստոկի համալսարանը։ Հետագայում վերադարձել է Հայաստան և կրթությունը շարունակել Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տեսական բաժնում։ Այդ տարիներին նա գրել է իր թեկնածուական ատենախոսությունը՝ նեյտրոնային աստղերի ֆիզիկայի վերաբերյալ։ Գիտական գործունեությունը շարունակել նպատակով նորից մեկնել է արտերկիր։ 1993-1995 թվականներին աշխատանքի է անցել Գերմանիայի Միջուկային Ֆիզիկայի Մաքս-Պլանկի համալսարանում, 1996 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և մինչև 1999 թվականը աշխատել Կորնելիի համալսարանում, 1998-2001 թվականներին աշխատաքի է անցել Հոլանդիայի Գրոնինգենի համալսարանում։ 2002 թվականից Արմեն Սեդրակյանը բնակվում է Գերմանիայում, որտեղ էլ՝ Տյուբինգենի համալսարանում պաշտպանել է «Compact stars: Aspects of nuclear and particle physics» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

Արմեն Սեդրակյանը մոտ 120 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրվել են տարբեր գիտական ամսագրերում, համագործակցել է տարբեր գիտնականների հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Седракян, Армен Давидович - Диссипативные и эволюционные процессы в нейтронных зв
  2. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «Արմեն Սեդրակյան». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]