Դավիթ Սեդրակյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սեդրակյան (այլ կիրառումներ)
Դավիթ Սեդրակյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1938(1938-12-09)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 1, 2019(2019-12-01)[1] (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1961) և Երևանի պետական համալսարան
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972)
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Դավիթ Մհերի Սեդրակյան (դեկտեմբերի 9, 1938(1938-12-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2019(2019-12-01)[1], Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս-տեսաբան և աստղաֆիզիկոս։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ 1982-ից), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975)։ Սեդրակյանի աշխատությունները վերաբերում են ճառագայթման տեսության, գրավիտացիայի, և տեսական աստղաֆիզիկայի բնագավառներին։

Կենսագրական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սեդրակյանը ծնվել է Երևանում 1938 թ. դեկտեմբերի 9-ին։ 1956-1961 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1964-1975 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 1975-1977 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1977-1986 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1990 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, 1990-1994 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ (հետագայում ՀՀ ԳԱԱ) փոխնախագահ, 1994-2013 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմների խորհրդատու նախագահ, 2013 թվականից ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր[2]։

Գիտական գործունեության հիմանական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ Էնթոնի Հյուիշի հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։

Ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղաֆիզիկա, քվանտային ֆիզիկա, մաթեմատիկական Ֆիզիկա, և այլն։

Հետաքրքիր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ երբևիցե ամենաերիտասարդ թղթակից-անդամը[փա՞ստ]:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սեդրակյանը գիտական աշխատանքը զուգակցում էր մանկավարժական գործունեության հետ։ Կարդում էր ընդհանուր ֆիզիկայի Էլեկտրականություն և մագնիսականության դասընթացը, ինչպես նաև մասնագիտացված դասախոսություններ գրավիտացիայից, աստղաֆիզիկայից։

Գիտա-կազմակերպչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2017 թթ․ եղել է «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Կազմակերպել է կոֆերանսներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Superdense QCD matter and compact stars, Dordrecht, The Netherlands, 2006, xvii, 429 p
  • Թերմոդինամիկա և վիճակագրական ֆիզիկա, Երևան,, 2012, 344 էջ
  • Թերմոդինամիկա և վիճակագրական ֆիզիկա, Երևան, 1979, 176 էջ[4]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.sci.am/membersview.php?id=173&langid=2
  2. «Ֆիզիկայի ֆակուլտետ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Դավիթ Սեդրակյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Սեդրակյան (ֆիզիկոս)» հոդվածին։