Արմեն Նիազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Նիազյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1986(1986-10-22) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ (2006) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (2006)
Ուշագրավ աշխատանքներԲռնիր ձեռքս. ես վախենում եմ և Խավարից այն կողմ

Արմեն Սուրենի Նիազյան (հոկտեմբերի 22, 1986(1986-10-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, առավելապես հայտնի է «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» և «Խավարից այն կողմ» գրքով[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Նիազյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 64 միջնակարգ դպրոցում, այնուհետև շարունակել կրթությունը Երևանի թիվ 2 վարժարանում։ 2003-2006 թվականներին սովորել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, որին զուգահեռ 2004-2006 թվականներին սովորել է ՀՊՄՀ-ի Լրացուցիչ կրթության ֆակուլտետի «Սոց. սպասարկում և տուրիզմ» բաժնում։ Ուսման տարիներին 4 ամիս սովորել է նաև Շվեդիայում՝ Մարիաննելունդի բարձրագույն դպրոցի միջազգային բաժնում։

Գրական առաջին քայլերն սկսել է անել դեռ վաղ դպրոցական տարիքում, այնուհետև 1999-2001 թվականներին թղթակցել է «Գարուն» ամսագրին կից գործող «Ծաղիկ» մանկապատանեկան հանդեսին՝ որպես պատանի ստեղծագործ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի շապիկը
  • «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը լույս է տեսել 2016 թվականին։ Այն 2017 թվականին եղել է Երևանում ամենաշատ վաճառված գրքերի առաջին տասնյակում։ Երկրորդ անգամ հրատարակվել է 2018 թվականի մարտի 21-ին[5][6]։ Գիրքը երկրորդ անգամ հրատարակվելուց անմիջապես դարձել է բեսթսելլեր, իսկ 2018 թվականի մայիսին գլխավորել է Երևանի բեսթսելլերների շարքը՝ լինելով ամենապահանջված գիրքը[7]։ Գիրքը երրորդ անգամ հրատարակվել է 2019 թվականի փետրվարին և ուղիղ 9 ամիս հետո սպառվել ամբողջությամբ[8]։
  • «Խավարից այն կողմ» գիրքը լույս է տեսել 2020 թվականին։ Այն գիրքը պատմում է մի քանի մարդկանց կյանքից խաչաձևվող դրվագներ ու մի արևի պատմություն, որ երևաց մթնած ամպերի ետևից[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ երկու աղջիկ և մեկ տղա։

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բռնիր ձեռքս․ ես վախենում եմ» Արմեն Նիազյան
  2. Արմեն Նիազյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը
  3. Երևանյան բեսթսելեր 4/67. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը ամենավաճառվածների ցանկում է
  4. «Խավարից այն կողմ». 2020 թ․ հուլիսի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Արմեն Նիազյան(չաշխատող հղում)
  6. Արմեն Նիազյան(չաշխատող հղում)
  7. «Երևանյան բեսթսելեր». «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. մայիս, 2018
  8. «Տարվա հայկական բեսթսելերները». Newsflow (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  9. ««Խավարից այն կողմ». գեղարվեստական պատում կյանքի, սիրո և լույսի կարևորության մասին». YerevanStyle.com. 2020 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.