Բռնիր ձեռքս. ես վախենում եմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնիր ձեռքս. ես վախենում եմ
ՀեղինակԱրմեն Նիազյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԲանաստեղծություններ և Էսսեներ
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվնոյեմբեր 2016
 Brnir dzerqs Վիքիպահեստում
«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը

Բռնիր ձեռքս. ես վախենում եմ, հայ արձակագիր Արմեն Նիազյանի անդրանիկ գիրքը[1], որը լույս է տեսել 2016 թվականին։ Այն 2017 թվականին եղել է Երևանում ամենաշատ վաճառված գրքերի առաջին տասնյակում[2]։ Գիրքը երկրորդ անգամ հրատարակվել է 2018 թ-ի մարտի 21-ին։ Գիրքը երկրորդ անգամ հրատարակվելուց անմիջապես դարձել է բեսթսելեր, իսկ 2018 թ-ի մայիսին[3] գլխավորել է Երևանի բեսթսելերների շարքը՝ լինելով, փաստորեն, ամենապահանջված գիրքը։ 2019 թվականին երրորդ անգամ հրատարակվելուց 9 ամսվա ընթացքում սպառվել է ամբողջությամբ, բեսթսելլերների շարքում դարձյալ զբաղեցնելով իր ուրույն տեղը։ Գիրքը վերահրատարակվել է ևս երեք անգամ՝ 2020, 2021 և 2022 թվականներին[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը էսսեների, բանաստեղծությունների ու մտորումների ժողովածու է, որի հիմքում ընկած է մարդկային անտարբերությունն իրենից բխող ամենածանր հետևանքներով։ Էսսեները բարձրաձայնում են մերօրյա խնդիրները, ցույց տալիս մարդկանց, որոնք հայտնվել են փակուղում, և նրանց անհրաժեշտ է ձեռք, որից բռնելով կարող են դուրս գալ փակուղուց։ Գիրքը պատմում է մանկատանը մեծացող երեխաների, ձմռան ցրտից սառչող անօթևանի, ապակե իրեր վաճառող ծեր տատիկի, աբորտի գնացող մոր, խմիչքի հետևանքով ընտանիքը քայքայած տղամարդու, ծերանոցում որդու գալստյանը սպասող մեռնող պապիկի մասին։

Հեղինակը պատմվածքներում բազմիցս հիշատակում է նաև աստվածաշնչյան համեմատություններ։ Գրքում տեղ են գտել նաև հեղինակի մտորումներն ու բանաստեղծությունները, որտեղ կա նաև շարք՝ նվիրված ապրիլյան պատերազմին։

250pxԱրեն Նիազյան, Բռնիր ձեռքս. ես վախենում եմ

llԱյդ պահին մենք փորձում ենք չլսել սեփական խղճի ձայնը և հնարավորինս բարձր llll ենք՝ ՄԵՂԱՎՈՐ Է, և այդ l ներքո էլ խլացնում սեփական մեղքերի աղմուկ-աղաղակը։

Եվ գուցե դա է պատճառը, որ այսօր շատացել են գողերն ու հանցագործները, մարմնավաճառներն ու թմրամոլները։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ անմեղ մանուկներ էին։ Ե՞րբ և ինչպե՞ս փոխվեցին... պարզապես ինչ-որ մի օր օգնելու, ձեռք մեկնելու փոխարեն մենք մատնացույց արինք նրանց ու հայտարարեցինք՝ ՄԵՂԱՎՈՐ Է։ Հայտարարեցինք ու քարերի մի մասը բարկացած նետեցինք նրանց կողմը, մյուսով էլ սկսեցինք պատեր կառուցել։

Կարծես թե մենք սուրբ էինք...»

llրքա՜ն կարիք կա այսօր պարզ, մաքուր, անշահախնդիր բարության, այնպիսի բարության, որ երբ տեսնես դիմացինը կարիքի մեջ է, փորձես ինչ-որ կերպ օգնել նրան, ուղղակի օգնել...»:

«Մի՛ շտապեք արհամարհել, քանի դեռ չգիտեք իմ անցած ճանապարհը։ Հետ՞ ինչ, որ ինձ տեսնում էիք աղբամանից հաց հավաքելիս։ Ես հո չէի՞ խենթանում աղբամանների համար։ Պարզապես բոլորդ փակել էիք ձեր դռները...»

«Կառուցում ենք փոքրիկ դագաղներ ու այնտեղ տեղավորում մի ամբողջ կյանք՝ հույզեր, զգացմունքներ, ուրախություն ու տխրություն, հանճար ու տաղանդ, սեր, խինդ ու բերկրանք, սիրահարվածություն ու սրտի թրթիռներ, նշանդրեք ու ամուսնություն, երեխաներ... Զարմանում եմ՝ որքա՜ն տարողունակ են այդ փոքրիկ անտեսանելի դագաղները։ Որքա՜ն բան ենք թաղում, կործանում՝ անունը դնելով պատահականություն, պատճառաբանելով՝ թե ստիպված էինք, ուրիշ ճար չունեինք... Բայց ո՞վ էր ասել, թե իրավունք ունեինք...»

«Այսօրվա քո մեկ քաղցր խոսքը, մի փոքր ուշադրությունը, մի կաթիլ ժպիտը կարող է երջանկացնել դիմացինին ու ցրել նրա շուրջն ահագնացող խավարը։ Ուստի ապրիր՝ շռայլելով լույս և ջերմություն, տուր, քանզի տալով է, որ հարստանում ենք։ Տուր ու կտեսնես, թե ինչպես ես ջերմանում ու լուսավորվում ինքդ, հետո՝ դիմացինդ, շրջապատդ, քաղաքդ ու երկիրդ»

«Մարդկանց մի մեղադրիր քո անհաջողություններում։ Կլինեն մարդիկ, որ կխաբեն քեզ, կդավաճանեն, կնեղացնեն, բայց պետք չէ երկուսի, հինգի կամ տասի արարքը վերագրել բոլորին, չէ որ դու էլ անթերի չես:Ապրի'ր, ուրախացիր կյանքով ու արևով, ու որքան կարող ես, բարիք արա մարդկանց, մի մեկուսացրու քեզ մյուսներից։ Թող քո միջի արևը երբեք մայր չմտնի, այն պետք է թե' քեզ, թե' քո շրջապատի մարդկանց»

«Ո՞վ հնարեց պատերազմ կոչվող մեքենան, որ խնայել չգիտի, ո՞վ դրդեց մարդուն դուրս գալ իր նմանությամբ այլ մարդու դեմ, ո՞վ կարողացավ այնքան խաբել ու կաուրացնել մեկին, որ նա դիմացինին զրկի ապրելու իր իրավունքից։ Մի՞թե հնարավոր չէ ապրել կողք կողքի՝ նույն հողի վրա։ Ու դեռ որքա՞ն պիտի լսենք մահվան լուրեր, դեռ որքա՞ն դավադիր գնդակներ պիտի հասնեն իրենց նպատակին, դեռ քանի՞ մայրեր պիտի սև հագնեն, քանի՞ օջախների ծուխ պիտի հանգչի, քանի՞ աղջիկների աչք պիտի մնա իրենց զինվորի ճամփին։ Դեռ որքա՜ն պիտի խորամանկ աղվեսի պես ասեն՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է», ու բերանները բաց սպասեն կկվի՝ հերթաակն անմեղ ձագին...»

«Իսկ ուշացած լինելու զգացումը, այն խնայել չգիտի, կարոտը` նույնպես։ Իսկ չասված խոսքերը, նրանք էլ գին չունեն, նրանք էլ ոչ ոքի պետք չեն...»

«Լռություն տիրեց, ու լռության մեջ լսվեց երկրից լսվող ինչ որ շշուկներ. «Դեռ ջահել եք, կհասցնեք երեխա ունենալ», «Երրորդին չեք կարող պահել», «Էլի աղջիկ, չէ, չեմ ուզում...» Հետո լսվեց ինչ որ գործիքների ձայն, հառաչանք, ու ամեն ինչ նորից թաղվեց լռության մեջ։

Երկրից երկինք բարձրանում էին փոքրիկ մանկանց հոգիները, որոնք այդպես էլ լույս աշխարհ չէին գալիս ամենատերբեր պատճառաբանություններով... Երկինքը լուռ արտասվում էր...»

«Ու վստահ եմ ես` տողերն այս գրված`

Թե կանք, պիտ լինենք ու դեռ շատանանք,

Իրավ են ասված...»

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՐՄԵՆ ՆԻԱԶՅԱՆ| ԲՌՆԻՐ ՁԵՌՔՍ, ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Երևանյան բեսթսելեր 4/67. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը
  3. ««Երևանյան բեսթսելեր». «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. մայիս, 2018». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  4. «6 գիրք, որոնք ընթերցողին ավելի բարի են դարձնում». Newsflow (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.