Արմեն Մելիքյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մելիքյան (այլ կիրառումներ)
Արմեն Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1942 (82 տարեկան) Հայաստան Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Արմեն Հովիկի Մելիքյան (մայիսի 21, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1970-1985 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1985 թվականից՝ ՀՊՃՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի, 1992-2003 թվականներին՝ ֆիզիկայի դեպարտամենտի վարիչ, 2006 թվականից աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային և նյութի հետ էլեկտրամագնիսական ճառագայթման փոխազդեցության տեսությանը։ Դիտարկել է ոչ ներդաշնակ երևույթները բյուրեղներում, զարգացրել բյուրեղների վիճակի հավասարման տեսությունը։ Ուսումնասիրել է լազերային ճառագայթման հաճախության փոխակերպման շարժընթացները, այդ ճառագայթման տարածումը հոծ միջավայրում և ցրումը ատոմից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|