Արմեն Մարտիրոսյան (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյան.jpg
Ծնվել էապրիլի 30, 1943(1943-04-30)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 30, 2009(2009-07-30) (66 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, գրող և վիպասան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Արմեն Մարտիրոսյան Վիքիքաղվածքում
Արմեն Մարտիրոսյան Վիքիդարանում

Արմեն Արամայիսի (Ռուդոլֆի) Մարտիրոսյան (ապրիլի 30, 1943(1943-04-30), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 2009(2009-07-30), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1964-1966 թվականներին աշխատել է Կիրովականի համար 8 դպրոցում որպես լեզվի և գրականության ուսուցիչ, 1966-1967 թվականներին՝ Երևանի ժամացույցի գործարանի «Ժամագործ» բազմատպաքանակ թերթում որպես պատասխանատու քարտուղար: Եղել է Ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեի խմբագիր, աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր Դար» ամսագրում[1]։ Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԼԿԵՄ կենտրոնական կոմիտեի մրցանակ «Թռչուններ» ժողովածուի համար, 1978
  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Մազե կամուրջ» գրքի համար, 1986

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանաստեղծություններ», Երևան, «Հայաստան», 1973, 87 էջ:
  • Սկյուռիկ թագավորը (չափածո հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1976, 23 էջ:
  • «Թռչուններ», Երևան, «Սովետական գրող», 1978, 110 էջ:
  • «Շարակնոց», 1997
  • «Սիրո շղթա», 2003
  • «Ներաշխարհի լռություն», 2006

Եռահատոր վիպերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մազե կամուրջ», 1986-2003[2]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Արմեն Մարտիրոսյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մայրս ասում էր, որ դեռ բարուրի երեխա ժամանակ, երբ ինձ տարել են Վանաձոր գետակի կամրջով, հայացքս հառել եմ փրփուրի հետ լողացող նայադներին, և նրանք գողացել են հայացքս ու տարել հեռու-հեռուներ... Իբր այդ պահից էլ Աստված որոշել է բանաստեղծի իմ ճակատագիրը։ Մնացյալը սովորական կենսագրություն է՝ հար և նման իմ տարեկիցներին[3]: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմեն Մարտիրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. Martirosyan Armen, Մարտիրոսյան Արմեն Արամի (1986)։ Մազե կամուրջ: Վեպ : Գիրք (հայերեն)։ Սովետական գրող։ ISBN 9789993024835 
  3. Արմեն Մարտիրոսյան