Արմեն Հակոբյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Բենիամինի Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 7 փետրվարի, 1964 |
Ծննդավայր | Խանջյան, Արմավիրի մարզ |
Մահացել է | 15 հունվարի, 1994 |
Մահվան վայր | Մաղավուզ, Մարտակերտի շրջան |
Արմեն Բենիամինի Հակոբյան (7 փետրվարի, 1964, Խանջյան, Արմավիրի մարզ - 15 հունվարի, 1994, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1964 թվականի փետրվարի 7-ին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ 1971 թվականից հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ։ Արմենը նաև երաժիշտ էր, նվագում էր մի քանի երաժշտական գործիքներ։ 1982-1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայության հիմնական մասը անց է կացրել Լեհաստանում տեղակայված խորհրդային ռազմաբազայում։ Ծառայությունից վերադառնալով՝ սկսել է աշխատել հայրենի գյուղի դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։ 1993 թվականի փետրվարից անդամագրվել է Արցախյան շարժմանը և երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ։ Արմենը կռվել է Մարտակերտի շրջանում։ Հատկանշական է եղել նրա մասնակցությունը Հակոբ Կամարի գյուղի պաշտպանությանը։
Զոհվել է 1994 թվականի հունվարի 15-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Ամուսնացած էր, ունի մեկ որդի։