Արմեն Խուդավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Վազգենի Խուդավերդյան
պետական գործիչ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ
 8 հունվարի 2012 -
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կրթություն՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Ազգություն հայ
Ծննդյան օր 16 հուլիսի 1960 թ.
Ծննդավայր Սիսիան

Արմեն Վազգենի Խուդավերդյան (ծնվ. 16 հուլիսի 1960 թ., ք. Սիսիան), ՀՀ պետական գործիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թ. ավարտել է Սիսիանի միջնակարգ դպրոցը։
  • 1977-1981 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեագիտական ֆակուլտետը։
  • 1985-19892 թ. - սովորել և ավարտել է ընդունվել ու ավարտել է ՀԽՍՀ պետպլանին կից Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։ Հանրային կառավարման, ապակենտրոնացման, տեղական ու տարածքային կառավարման, պետական ծառայության ու արդար կառավարման թեմաներով ավելի քան 20 հոդվածների, զեկույցների և մենագրության հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1983 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1983-1990 թթ. - աշխատել է ՀԽՍՀ պետպլանին կից Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։
  • 1990-1996 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա՝ վարչության պետ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ։
  • 1998-2000 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
  • 2000-2008 թթ. - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձանաժողովի քարտուղար, հանձնաժողովին կից ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումների ծրագրերի ղեկավար։
  • 2003-2009 թթ. - ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի փորձագիտական խմբի ղեկավար։
  • 2009-2011 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու։
  • 2012 թ. հունվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]