Արմենակ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Պետրոսյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1973(1973-11-13)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993–1996 Հայաստան Արարատ Երևան 89 (0)
1996–2003 Իրան Սպահան 113 (0)
2003–2005 Իրան Զոբ Ահան 72 (0)
2005–2007 Իրան Սպահան 42 (0)
2007–2008 Իրան Շահրդարի Բանդար Աբաս 26 (0)
Ազգային հավաքական
1994–1996 Հայաստան Հայաստան 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արմենակ Պետրոսյան (նոյեմբերի 13, 1973(1973-11-13)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլային դարպասապահ, Իրանի Պրեմիեր լիգայի «Սպահան Էսֆահան»-ի նախկին դարպասապահն ու ավագը, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Պետրոսյանը պատանի ժամանակ եղել է Երևանի «Արարատի» դարպասապահը, սակայն շուտով տեղափոխվել է Իրան, որտեղ իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Սպահան Էսֆահանում»։ Նա նաև երկու մրցաշրջան խաղացել է Սպահանի մեկ այլ ակումբում՝ «Զոբ Ահանում»։ 2007 թվականին միացել է «Ազադեգան» լիգայի «Շահրդարի Բանդար Աբաս» ակումբին։

Միջազգային կարիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Պետրոսյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 1994 թվականին՝ ԱՄՆ-ի դեմ խաղում։ ԱՄՆ-ի դեմ խաղը եղել է Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն անկախությունից հետո, ուստի Արմենակ Պետրոսյանը եղել է առաջին դարպասապահներից, որ հանդես է եկել Հայաստանի՝ որպես անկախ երկրի հավաքականի կազմում։

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի կազմում Արմենակ Պետրոսյանն անցկացրել է յոթ հանդիպում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Բարձրագույն լիգա Երևանի «Արարատի» կազմում - 1993
  • Հայաստանի գավաթի դափեկիր Երևանի «Արարատի» կազմում - 1993, 1994, 1995
  • Իրանի առաջնություն «Սպահանի» կազմում - 2003
  • Իրանի գավաթի դափնեկիր «Սպահանի» կազմում - 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Արմենակ Պետրոսյանի էջը National Football Teams կայքում