Արմենակ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենակ Դանիելյան
Ծնվել է1912
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1977(1977-12-05)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1973) և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան

Արմենակ Մանասի Դանիելյան (1912, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1973):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Դանիելյանը ծնվել է 1912 թվականին Խնձորեսկ գյուղում: 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1939 թվականին՝ Լենինգրադի իրավաբանական ինստիտուտը: 1948-1958 թվականներին դասախոսել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտի մասնաճյուղերում, 1958-1964 թվականներին եղել է Վորոնեժի համալսարանի պետություն և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, 1965 թվականից` ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում[1][2]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դատարան և դատախազություն: Մեթոդական մշակում, օգնություն Կոնստիտուցիայի դասատուներին, Դանիելյան, Արմենակ Մանասի, Արամյան, Լ., Երևան, 1946:
  • Ընտրական սիստեմը ՍՍՌՄ-ում: (Օգնություն Կոնստիտուցիայի դասատուներին), Արամյան, Լ., Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան: Ա.հ., 1947:
  • ՍՍՌՄ Կոնստիտուցիայի դասավանդման մի քանի հարցերի մասին, Արամյան, Լ, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան: Ա. հ., 1946:
  • ՍՍՌՄ պետական իշխանության բարձրագույն օրգանները և պետական կառավարման օրգանները: Միութենական և ավտոնոմ ռեսպուբլիկաների պետական իշխանության բարձրագույն օրգանները և պետական կառավարման օրգանները: Պետական իշխանության տեղական օրգանները, Ջուհարյան, Թորգոմ Գևորգի, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան: Ա. հ., 1946
  • ՍՍՌՄ պետական կառուցվածքը: Մեթոդական մշակում, օգն. Կոնստիտուցիայի դասատուներին, Ճուղուրյան, Ավետիս Սմբատի, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան: Ա. հ., 1946:
  • ՍՍՌՄ քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները: Դանիելյան, Արմենակ Մանասի, Արամյան, Լևոն, Երևան: Ա. հ., 1947:
  • Սովետական Կոնստիտուցիայի զարգացման էտապները, Արամեան, Լ., Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան: Ա.հ., 1947:
  • Սովետական իրավունքի բովանդակության ու ձևի հարաբերակցությունը, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ , 1972:
  • Սոցիալիստական իրավունքի բովանդակության ու ձևի հարաբերակցությունը, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան: ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972:
  • Սպառկոոպերացիայի հաշվետու-վերընտրական կամպանիայի հիմնական խնդիրները, Դանիելյան, Արմենակ Մանասի. -- Հայկոոպ, Երևան տպ. Հայկոոպի, 1930:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Կոհա առցանց քարտարան, Դանիելյան, Արմենակ Մանասի»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-12-29