Արմատապալարային հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմատապալարային հիվանդություն

Արմատապալարային հիվանդություն, բույսերի հիվանդություն, որը հարուցվում է «Plasmodiophora brassica» սնկով։

Հիվանդության առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատների վրա առաջանում են պալարներ և փքումներ։ Ոչ սևահողային գոտիներում առավել վտանգավոր են կաղամբի արմատապալարային հիվանդությունները։ Արմատապալարի քայքայումից հետո սպորներն ընկնում են հողի մեջ, փոխարկվում շարժուն զոոսպորների, որոնք էլ թափանցում են բույսի արմատների մեջ։ Դրանցից գոյանում են պլազմոդիումներ, որոնք տրոհվում են սպորների և տարածվում տարբեր ճանապարհներով։ Արմատապալարային հիվանդություններն առավել արագ են զարգանում օդի ջերմաստիճանի 18–24 °C-ի, հողի թույլ թթվային ռեակցիայի և 75–90% խոնավության պայմաններում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունից ազատվելու համար ջերմոցներում և տնկարաններում փոխում են հողը կամ կատարում ջերմային և քիմիական վարակազերծում (ծխահարում)։ Բաց գրունտում կատարում են ցանքաշրջանառություն, կայուն սորտերի օգտագործում, կրապարարտացում, վաղ ժամկետում սածիլացում և սերմերի ցանքից 30 օր առաջ ներմուծում են սնկասպաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։