Արկաշոն (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկաշոն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԺիրոնդ
ՎարչկենտրոնԱրկաշոն
Բնակչություն160 189 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք1494,37 կմ²
Հիմնադրված էհունվարի 1, 2007 թ.

Արկաշոնի շրջան (ֆր․՝ Arrondissement d'Arcachon), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում։ Ունի 17 համայնք։ Զբաղեցնում է 1469,8 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 150․979[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Արկաշոն քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկաշոնի շրջանի համայնքներն ու դրանց INSEE կոդերը հետևյալն են[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկաշոնի շրջանը կազմավորվել է 2007 թվականի հունվարին՝ չորս կանտոններով (Արկաշոն, Օդնժ, Բելեն-Բելիե և Լա Տեստ դը Բյուշ), որոնք մինչ այդ եղել են Բորդոյի շրջանում[4][5]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Արկաշոնի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[6]

  1. Արկաշոն
  2. Օդնժ
  3. Բելեն-Բելիե
  4. Լա Տեստ դը Բյուշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]