Արկադի Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադի Ալեքսեյի Ալեքսանյան
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱԼԵՔՍԵՅԻ.jpg
21 ապրիլի, 1956 - 5 օգոստոսի, 1992
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայր ԼՂՀ Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Courage medal of RA.jpgArzhakh-Ariutyan-hamar-medal.png

Արկադի Ալեքսանյան (21 ապրիլի, 1956, Ստեփանակերտ - 5 օգոստոսի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Ալեքսանյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Խաբարովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո ծառայության է անցել Ստեփանակերտի զինկոմիսարիատում՝ որպես վարորդ։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրետակոծությունից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]