Արխիպ Տեսլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիպ Տեսլենկո
Ծնվել էմարտի 2 (14), 1882 կամ 1882
ԾննդավայրLokhvitsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 28 (հուլիսի 11), 1911 կամ 1911
Վախճանի վայրՊոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերպատմվածք
 Arkhyp Teslenko Վիքիպահեստում

Արխիպ Եֆիմովիչ Տեսլենկո (ուկրաիներեն՝ Архип Юхимович Тесленко, մարտի 2 (14), 1882 կամ 1882, Lokhvitsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 28 (հուլիսի 11), 1911 կամ 1911, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն), ուկրաինացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիպ Տեսլենկոն ծնվել է 1882 թվականին Պոլտավայի մարզի Խարկովցի գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։ Ծնողները, չնայած իրենց աղքատությանը, աշխատում են որդուն կրթություն տալ։ 1897 թվականի փետրվարին Տեսլենկոյի «հերետիկոսության ու ազատամտության» համար վտարվել է տեղի ծխական դպրոցից։ Այնուհետև կուլակների մոտ բատրակություն է արել, աշխատել որպես գրագիր, հեռագրիչ։ 1904-1905 թվականներին Տեսլենկոն գրել է մի շարք պատմվածքներ գյուղական չքավորության կյանքից, որոնք տպագրվել են 1907 թվականին։ 1905 թվականին Տեսլենկոյին ձերբակալում են գյուղացիների մեջ հեղափոխական թռուցիկներ տարածելու համար։ Հինգ շաբաթ նա նստում է բանտում։ Բանտից ազատվելուց հետո Տեսլենկոն շարունակում է իր հեղափոխական գործունեությունը։ Կուլակները հետապնդում են նրան, և ստիպված նա փախչում է։ 1906 թվականի հոկտեմբերին նրան կրկին ձերբակալում են և աքսորում Վյատկայի նահանգ։ Աքսորից տանջված, թոքախտով հիվանդ՝ Տեսլենկոն 1910 թվականին վերադառնում է հայրենիք, ապրում ծայրահեղ աղքատության մեջ, բայց և այնպես, շարունակում է իր գրական գործունեությունը։ Չքավոր երիտասարդությունը, շահագործումից ու դաժան ճնշումից խորտակված նրա կյանքը Տեսլենկոյի հիմնական թեման է[1][2]։

Արխիպ Տեսլենկոյի հուշարձանը Լոխովիցայում

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խարկովցի գյուղում հիմնադրվել է Տեսլենկոյի անվան գրական թանգարան։
  • 1974 թվականին Լոխովիցայի շրջկենտրոնում՝ Մշակույթի տան դիմաց բացվել է Արխիպ Տեսլենկոյի հուշարձանը (քանդակագործ՝ Իննա Կոլոմիեց)։
  • Կիևի այն տանը, որտեղ 1905-1909 թվականներին ապրել է Տեսլենկոն, փակցվել է նրա հուշատախտակը (գրանիտ, ճարտարապետ՝ Ի. Ի. Մակուշենկո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական կլասիկ գրողների պատմվածքներ, Հայպետհրատ, Երևան, 1956։
  2. «Тесленко // Литературная энциклопедия. Т. 11. — 1939 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Енциклопедія українознавства. В 10 т. / Гол. ред. В. Кубійович. - Париж; Нью-Йорк: Молоде Життя, 1954-1989

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Євшан М. А. Тесленко // ЛНВ. - Ч. 4. - Львів, 1912.
  • Півторадні В. Архип Тесленко. - К., 1991 1 1956.
  • Сарана Ф. Бібліографія творів і літератури про А. Тесленка // Архип Тесленко. Твори. - К., 1956.
  • Смілянська В. Архип Тесленко. - К., 1971.
  • Степан Процюк про Василя Стефаника, Карла-Густава Юнга, Володимира Винниченка, Архипа Тесленка, Ніку Турбіну / С. Процюк. - Київ : Грані-Т, 2008. - 96 с. - (Серія «Життя видатних дітей»). - ISBN 978-966-465-155-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխիպ Տեսլենկո» հոդվածին։