Արի Պոլյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արի Պոլյակով
Ծնվել է1911
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել է1981
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ

Արի Պոլյակով (ռուս.՝ Арий Иосифович Поляков, 1911, Ռուսական կայսրություն - 1981, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային առաջին լեռնագնացներից մեկը, սպորտի վարպետ, ընդգրկվել է վերջին 600 տարիների Եվրոպայի լավագույն լեռնագնացների ցանկում[1]։

Նաև եղել է գրող և լրագրող, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ Լեռնագնացության մասին գրքերի հեղինակ է, այդ թվում` «Մենք Պամիրում» (1930), «Մեծ գագաթների գրոհը» (1978)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականին, հրեական ընտանիքում։ Նրա հայրը` Իոսիֆ Պոլյակովը, ուկրաինական Ռոմնի քաղաքից էր։ Եղել է մենշևիկ, խորհրդային տարիներին աշխատել է արտաքին առևտրում, այնուհետև` որպես Գորկու գարեջրի գործարանի շինարարության պետի տեղակալ, գնդակահարվել է 1937 թվականի սեպտեմբերի 20-ին[2]։ Մայրը` Բասյա Պոլյակովը, բոլշևիկ էր[3]։ Մայրը` Բասյա Պոլյակովան, եղել է բոլշևիկ։ Քույրը եղել է ԿՀՎ-ի աշխատակից փոխգնդապետ Մարիա Պոլյակովան։

Իր առաջին վերելքը կատարել է 1929 թվականին Պամիրում՝ իր լեռնագնաց գործընկերների հետ օգնություն ապահովելով Ն. Գորբունովի և Ն. Կռիլենկոյի արշավախմբի համար[4]։

1934 թվականից սկած Պոլյակովը Ն. Ժուկովսու անվան ռազմաօդային ակադեմիայի ունկնդիր էր։ 1936 թվականին գլխավորել Է Կարմիր բանակի լեռնագնացների շարասյունը Լենինի պիկ բարձրանալիս, որը, սակայն, հաջողությամբ չի պսակվել։ 1937 թվականին երկրորդ անգամ է ղեկավարել ԽՍՀՄ-ի բարձրությամբ երկրորդ (ինչպես ընդունված էր համարել Հաղթանակի պիկը բացահայտելուց առաջ) գագաթը։ Այս վերելքը հաջողվել է, և արշավախմբի մասնակիցները այնտեղ կանգնեցրել են Լենինի կիսանդրին։ 1937 թվականին իր կուրսեցու մատնությամբ բռնադատվել և մինչև 1954 թվականը գտնվել է տարբեր ճամբարներում, եղել է Նորիլսկ քաղաքի և հանքի առաջին շինարարներից մեկը։ Ավելի ուշ վերականգնվել է։ 1954 թվականին դարձել է ԽՍՀՄ սպորտի գործիչ` վերելքներ է իրականացրել, աշխատել է Տուրիզմի և լեռնագնացության կենտրոնական խորհրդի «Սպարտակ» ДСО-ի մարզիչ և ղեկավար, մասնակցել է միջազգային լեռնագնացական ճամբարների համակարգի ստեղծմանը։ Մի քանի տարի ղեկավարել է «Կովկաս» միջազգային ճամբարը։

Արտաքին պատկերներ
Կռիլենկոն, Պոլյակովը (կենտրոնում) և Գանեցկին

Պոլյակովի վերելքների ընկերն ու մասնակիցը Գանեցկին էր։ Պոլյակովը մահացել է 1981 թվականին, Մոսկվայում, թաղված է մոսկովյան Դոնի գերեզմանոցի 14-րդ հատվածում[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռնագնացության վարպետ (1934 թվական)
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ (1955 թվական)
  • Նորիլսկ քաղաքի պատվավավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]