Արիս Շաքլյան
Արտաքին տեսք
Արիս Շաքլյան | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Կիլիկիա |
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1959 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Վարուժնակ Արիս և Ա. Շ. |
Մասնագիտություն | խմբագիր, արձակագիր և բանաստեղծ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Եփրատ |
Արիս Մկրտչի Շաքլյան (1900, Կիլիկիա - նոյեմբերի 13, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ Կրել է Վարուժնակ Արիս գրական անունը, առաջին գիրքը լույս է տեսել այդ անունով, ստորագրել է նաև Ա. Շ.։
Ծնվել է Կիլիկիայի Չորք Մարզպան (Դյորդ-յոլ) քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա որպես ուսուցիչ աշխատել Ալեքսանդրետի և Դամասկոսի հայկական դպրոցներում։ Ա. Շաքլյանը «Եփրատ» թերթի խմբագիր է եղել 1929 թվականի ամռանը, 1931-1932 թվականներին, 1936-1937 թվականներին (թերթը դարձել է երկօրյա) և 1943-1945 թվականներին։ 1945 թվականին ներգաղթել է Հայաստան։ Մահացել է Երևանում[1]։
Ա. Շաքլյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեղին երգեր, Հալէպ, տպարան Արարա, 1927, 40 էջ։
- Միջինք, Հալէպ, տպարան Տեր-Սահակեան, 1943, 80 էջ։
- Կար ու չկար... (պատմվածքներ), Հալէպ, տպարան Ա. Տեր-Սահակեան, 1946, 147 էջ։
- Մեր Հայաստանն է, Երևան, Հայպետհրատ, 1949, 82 էջ։
- Հեքիաթներ (գրքում տեղ է գտել Ա. Շաքլյանի «Բախտի անիվը» հեքիաթը), Հալեպ, տպարան Տեր-Սահակյանի, 1950, 11 էջ։
- Հեքիաթներ, Հալեպ, տպարան «Նայիրի», 1950, 28 էջ։
- Բախտն ու աշխատանքը (հեքիաթներ և զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1956, 123 էջ։
- Ինձնից քեզ խրատ (հեքիաթներ և զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 112 էջ։
- Ֆալլահներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 416 էջ։
- Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 103 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 426.
|
Կատեգորիաներ:
- 1900 ծնունդներ
- Նոյեմբերի 13 մահեր
- 1959 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Սիրիահայ բանաստեղծներ
- Սիրիահայ արձակագիրներ
- Հայ խմբագիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ