Jump to content

Արիոբարջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արիոբարջան (ծննդյան թվականն անհայտ-մ․թ․ա 4), Ատրպատականի թագավոր մ․ թ․ ա․ 20-ից։ Հռոմի Անտոնիոս զորավարի գործակցի՝ Ատրպատականի տապալված թագավոր մար Արտավազդի որդին։ Արտաշես Բ-ի դավադրական սպանությունից հետո հռոմեացիներն Ատրպատականն անջատեցին Հայաստանից և նրա թագավոր հռչակեցին Արիոբարջանին։ Արտաշեսյանների վերջին շառավղի՝ Հայոց թագավոր Տիգրան Դ-ի մահից (մ․թ․ 1) հետո Հռոմի զորավար Կայոս Կեսարը մ․ թ․ 2-ին Արիոբարջանին ճանաչեց նաև Հայաստանի թագավոր։ Այս արարքը համարելով անհանդուրժելի՝ հայ իշխանները մ․ թ․ 2-ին ապստամբել են և դիմադրել հռոմեացիներին։ Ըստ Տակիտոսի, նա մահացել է «դիպվածական մահով»։ Ենթադրվում է, որ նրան սպանել են ապստամբ հայերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 61