Jump to content

Արինոքի ձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արինոքի ձոր, ձոր Հայկական լեռնաշխարհում, Սասունի Խութ-Բռնաշենի գավառակում։ Ընկած է Արինոք և Դաշտադեմ գյուղերի միջև[1]։ Արինոք ձորի հյուսիսային մասը, որտեղ անրառն է սկսվում, կոչվում է Կատվաձոր[2]։ Դրա ջուրը գալիս է Սև լեռի աղբյուրներից և խառնվում է Ճեմի ջուր գետին։

Սև լեռան վրա կա նշանավոր վայրը, որ մոտ էր Դավթի քարին, կոչվում էր Իրիցանք։ Դա Արինոքի և Դաշտադեմի հովիվների գիշերային հանգստավայր էր: Այդ անունը դարձյալ առնչվում էր ավանդության հետ: Իբրև թե մեկ անգամ Դավիթը անտառում մրսելով, մի արևոտ տեղ է փնտրում տաքանալու համար: Հանդիպելով մի արևկող բացատի , բացականչում է .«Էստեղ տաք է, հորեղբայր, իրիցանք» (այսինքն`վառվեցինք): Այն օրվանից այդ վայրը կոչվել է Իրիցանք: Իրիցանքում կար Յոթակնանի աղբյուր,որի ջուրը կանաչ ձորով գնում թափվում էր Արինոքի ձորը: Յոթակնանի աղբյուրի մոտ կանգնած էր մի հաստաբուն կաղնի, որի լայն փչակի մեջ անձրևների ժամանակ պատսպարվում էին սարի հովիվները: Պատմում էին, որ այդ ծեր կաղնին երկու հազար տարեկան էր, և նրա փչակը եղել էր գառնարած Դավթի սիրած վայրերից մեկը[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]