Արիկ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Արիկ Ալեքսանյան
Ծնվել է սեպտեմբերի 24, 1940(1940-09-24)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է 2006
Ազգություն հայ
Մասնագիտություն ֆիզիկոս
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Արիկ Գարեգինի Ալեքսանյան (1940, սեպտեմբերի 24, Բաքու - 2006), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1987

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը (19671985 թվականից ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է չափային քվանտացված համակարգերի էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրադինամիկական հատկությունները։ Առաջարկել է ենթամիլիմետրային ճառագայթման գրգռման նոր եղանակներ՝ չափային քվանտացված կիսահաղորդչային թաղանթների օգտագործմամբ։ Մշակել է ուժեղ լեգիրացված կիսահաղորդիչում օպտիկական ճառագայթման գրգռման և ուժեղացման տեսություն[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 47