Արթուր Օսիկյան
Արթուր Օսիկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, Հայաստանի ամերիկյան համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Մասնագիտություն | ոստիկան և Արդարադատության գեներալ-մայոր |
Արթուր Հակոբի Օսիկյան (հուլիսի 25, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ (2014-2018), արդարադատության գեներալ-մայոր։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,
- Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։
- Սովորել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995-1999 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպես մասնագետ, խորհրդատու, փորձագետ,
- 1999-2001 թթ. աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական,
- 2001-2003 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
- 2003-2008 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ,
- 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[1]։
- 2009 թ. օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2009 թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
- 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ[3]։
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից[4]։
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ[5]։
- 2018 թ. հունվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից[6]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թ. սեպտեմբերի 15-ին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում,
- 2011 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանգրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում[7]։
- 2006 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին քրեակատարողական ծառայության անցնելու կապակցությամբ ստացել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։
Նախորդող Հայկ Հարությունյան |
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյան 3 սեպտեմբերի 2014 - 28 հունվարի 2018 |
Հաջորդող Ռաֆայել Հովհաննիսյան[8] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3
- ↑ «Ա.ՕՍԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16
- ↑ Ա. Օսիկյանին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 24
- ↑ Ա.Հ. Օսիկյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին
- ↑ Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
|