Նիկոլայ Կոստանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոստանդյան
Ծնվել էհունվարի 23, 1983(1983-01-23) (41 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
ԱշխատավայրԿոմիտասի թանգարան-ինստիտուտ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Նիկոլայ Ալեքսանդրի Կոստանդյան (հունվարի 23, 1983(1983-01-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ալտահար, արվեստագիտության թեկնածու (2017)[1]։ Մարտուն Կոստանդյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կոստանդյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 23-ին Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային ֆակուլտետը (Ա. Կոսեմյանի դասարան), ապա Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավաբանության ֆակուլտետը (2007 թվականին՝ բակալավր, 2008 թվականին՝ մագիստրոս)։ 2013 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան (հանրային կառավարում)։

2015 թվականին դարձել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն։

Հեղինակել է ազգային և միջազգային մշակութային նախագծեր, գիտական հոդվածներ։ Ուսում­նասիրությունները վերաբերում են նոր և նորագույն շրջանների հայ երաժշտությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։