Արթուր Սարկիսով
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Արթուր Սերգեյի Սարկիսով | |||||
Քաղաքացիությունը | Հայաստան և Ռուսաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1987 (37 տարեկան) | |||||
Ծննդավայր | Գրոզնի, Խորհրդային Միություն | |||||
Հասակ | 174 սմ | |||||
Քաշ | 77 կգ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Վոլգա | |||||
Համար | 7 | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Արթուր Սերգեյի Սարկիսով (հունվարի 19, 1987[1][2], Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Վոլգայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարկիսովը իր կարիերան սկսել է Ստրոգինո ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Ռյուտովի դեմ ընկերական խաղերից մեկում Սարկիսովը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, դրանից հետո Ռյուտովը պայմանագիր կնքեց Սարկիսովի հետ։ Ռյուտովի կազմում՝ իր առաջին մրցաշրջանում Սարկիսովը մասնակցեց 29 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2008 թվականին Ռյուտովի ֆինանսական խնդիրների պատճառով Սարկիսովը տեղափոխվեց Մոսկվայի Լոկոմոտիվի 2-րդ թիմ։ 2010 թվականին, Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում Սարկիսովը դարձավ թիմի ռմբարկուն և առաջնության լավագույն հարձակվողը՝ խփելով 21 գոլ։
Լոկոմոտիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի, դեկտեմբերի 9-ին Սարկիսովը պայմանագիր ստորագրեց Լոկոմոտիվի առաջին թիմի հետ։ Սարկիսովի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալու երազանքը իրականացավ[4]։ Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի ղեկավարությամբ Սարկիսովը չմասնակցեց ոչ մի խաղի։ 2011 թվականի, մարտին նա վարձավճարով տեղափոխվեց Շիննիկ վարձավճարի հիմունքներով։
Շիննիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 4-ին Սարկիսովը իր առաջին խաղն անցկացրեց Շիննիկի կազմում՝ ընդդեմ Շիննիկի։ Սարկիսովը դաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին՝ փոխարինելով Էլդար Նիզամուդտինովին։ Ապրիլի 25-ին՝ Ալանիայի դեմ խաղում Սարկիսովը խփեց իր առաջին գոլը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Սարկիսովը Շիննիկի 2-րդ լավագույն ռմբարկուն էր այդ մրցաշրջանում։
Վոլգա (2012-2013)
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի, հունիսի 23-ին Սարկիսովը վարձավճարվ տեղափոխվեց Վոլգա, որտեղ հանդես էր գալիս 14 համարի մարզաշապիկի ներքո։ Սարկիսովը դարձավ դուբլի հեղինակ 2013 թվականի մարտի 15-ին։ Վոլգան հաղթեց 2-1 հաշվով՝ Սարկիսովի դուբլի շնորհիվ։
Ուրալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Սարկիսովը տեղափոխվեց Ուրալ։ Նա իր միակ գոկը խփեց առաջնության 4-րդ տուրում։
Վոլգա (2014-2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի, փետրվարին Ուրալը հայտարարեց Սարկիսովի տռանսֆերի մասին լուրը։ Սարկիսովը տեղափոխվեց Վոլգա, որտեղ նա խաղում էր նախորդ մրցաշրջանում, բայց վարձավճարով։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարկիսովը 2011 թվականին հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական։[5] 2011 թվականի, սեպտեմբերի 6-ին՝ Սլովակիայի դեմ խաղում, նա խփեց իր առաջին գոլը։ Սարկիսովը հաջող է հանդես գալիս հավաքականում։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի 2-րդ դիվիզիոն(լավագույն ռմբարկու, 21 գոլ)
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոկոմոտիվ 2, լավագույն ռմբարկու(2009, 2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սարկիսով» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1987 ծնունդներ
- Հունվարի 27 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հունվարի 19 ծնունդներ
- Գրոզնի քաղաքում ծնվածներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մորդովիա Սարանսկի ֆուտբոլիստներ
- Ուրալի ֆուտբոլիստներ
- Ռուսահայ ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Վոլգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ