Արթուր Սարգսյան (պետական գործիչ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Սարգսյան (այլ կիրառումներ)
Արթուր Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1979 (41 տարեկան) |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1999) և Երևանի պետական համալսարան (2003) |
Աշխատավայր | ՀՀ ԱՆ և Հայաստանի Կառավարություն |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ վարչապետի հուշամեդալ |
Արթուր Օնիկի Սարգսյան (մարտի 20, 1979, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995-1999 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
- 2001-2003 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:
- 2002-2005 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա՝ առաջին կարգի, այնուհետև՝ առաջատար մասնագետ։
- 2005-2007 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, այնուհետև՝ գլխավոր մասնագետ։
- 2008 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ[1]:
- 2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ[2]:
- 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից[3]:
- 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ[4]:
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Անկուսակցական է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ