Jump to content

Արթուր Սահակյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Սահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Սահակյան
Ծնվել էմարտի 18, 1952(1952-03-18) (72 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1975) և Նիկոլայ Պետրովի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ (1981)
Մասնագիտությունվիրաբույժ և ուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Արթուր Մուշեղի Սահակյան (մարտի 18, 1952(1952-03-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (1996)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սահակյանը ծնվել է 1952 թվականին Լենինականում։ 1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի թերապևտիկ-կանխարգելիչ ֆակուլտետը։ 1978-1981 թվականներին եղել է Լենինգրադի Նիկոլայ Պետրովի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։ 1981 թվականին աշխատել է ՀԽՍՀ ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, եղել կրտսեր գիտաշխատող, 1986 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 1993 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1996-1997 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ հոսպիտալի վիրաբուժության բաժնի, 1997-1999 թվականներին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ներզատական և ընդհանուր վիրաբուժության, 2002-2004 թվականներին՝ «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի վերակառուցողական վիրաբուժության, 2004-2009 թվականներին՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքների ղեկավար։ 1996 թվականից ՀՀ վիրաբույժների, 2000 թվականից՝ Հայկական բժշկական ընկերակցությունների անդամ։ 2006 թվականից Երևանի գլխավոր վիրաբույժ, 2009 թվականից՝ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի պետ։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում կերակրափողի, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի ուռուցքների վիրահատական բուժման նոր եղանակների մշակմանը։ Ներդրել է ավշային անոթների լայնածավալ հատման, համակցված մասնահատումների և վերակառուցողական տարբեր եղանակներ[1][2][3]։

  • Диагностика и лечение сарком мягких тканей. Ереван, 1984.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Arthur M. Sahakyan». www.surgeonsam.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «СААКЯН АРТУР МУШЕГОВИЧ - ArmenianDoctors.net». armeniandoctors.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.