Արթուր Մկրտչյան (դատավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մկրտչյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մկրտչյան
Ծնվել էհունիսի 21, 1959(1959-06-21) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Արթուր Պետիկի Մկրտչյան (հունիսի 21, 1959(1959-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1983 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ՆԳՄ Կապանի ՆԳ բաժնում որպես հետաքննիչ, ապա՝ քննիչ։
  • 1983-1987 թթ. - Կապանի միջշրջանային դատախազության քննիչ։
  • 1987-1991 թթ. - Կապանի միջշրջանային դատախազի օգնական։
  • 1991-1999 թթ. - Կապանի միջշրջանային դատախազ։
  • 1995 և 2004 թթ. եղել է Արդարադատության խորհրդի անդամ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։
  • 2000-2006 թթ. - Լոռու մարզի դատախազ։
  • 2006 թ. - ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։
  • 2007 թ. - ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։
  • 2008-2010 թթ. - ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի գործերով վարչության ավագ դատախազ։
  • 2010 թ. հուլիսի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]