Արթուր Գալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Գալոյան
Քաղաքացիությունը  Հայաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1999(1999-06-25)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բալթիկա Կալինինգրադ ՖԱ
Համար 20

Արթուր Ֆելիքսի Գալոյան (ռուս.՝ Артур Феликсович Галоян, հունիսի 25, 1999(1999-06-25)[1], Մոսկվա, Ռուսաստան), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է գալիս Կալինինգրադի Բալթիկա ֆուտբոլային ակումբում։ Ծնվել է Ռուսաստանում, հանդես է գալիս նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում իր նորամուտը նշել է Մոսկվայի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի կազմում 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Լիպեցկի «Մետալուրգի» դեմ խաղում[2]։ Նա իր դեբյուտը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում նշել է «Տորպեդոյի» կազմում 2019 թվականի հուլիսի 7-ին՝ «Ֆակել Վորոնեժ» ՖԱ-ի դեմ խաղում։

2023 թվականի հունիսի 16-ին Գալոյանը չորս տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Բալթիկա Կալինինգրադ» ակումբի հետ[3]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալոյանը ծնվել է Ռուսաստանում և ունի հայկական արմատներ[4]։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի նոյեմբերի 19-ին Ալբանիայի դեմ ընկերական խաղում՝ որտեղ Հայաստանը պարտվել է 2:0 հաշվով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Game Report by PFL». Russian Professional Football League. 2017 թ․ հուլիսի 27.
  3. «ДОБРО ПОЖАЛОВАТЬ, АРТУР!» (ռուսերեն). FC Baltika Kaliningrad. 2023 թ․ հունիսի 17.
  4. «Արթուր Գալոյան. Շատ ուրախ եմ, որ հրավեր եմ ստացել հավաքականից». sport.mediamax.am.
  5. «Summary and highlights of Albania 2-0 Armenia in Friendly Match | 11/22/2022». VAVEL. 2022 թ․ նոյեմբերի 22.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Գալոյան» հոդվածին։