Արթուր Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Բաղդասարով
Ծնվել էդեկտեմբերի 2, 1958(1958-12-02) (65 տարեկան) կամ 1958[1]
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլեզվաբան, croatist և համալսարանի դասախոս
Գործունեության ոլորտCroatian studies?[1] և հանրալեզվաբանություն[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1981)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1992)
Տիրապետում է լեզուներինռուսերեն, խորվաթերեն և սերբերեն

Արթուր Ռաֆայելի Բաղդասարով (դեկտեմբերի 2, 1958(1958-12-02) կամ 1958[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուս լեզվաբան[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ռաֆայելի Բաղդասարովը ծնվել է դեկտեմբերի 2, 1958 թ.-ին Բաքվում (Ադրբեջան)։ Ուսումնասիրել է սլավոնագիտությունը Սանկտ Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետում 1976-1981 թթ.[3]: 1992 թ.-ին նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիա խորվաթերեն և սերբերեն գրական լեզուների տարբեր մակարդակներում լեզվական կառուցվածքի տարբերությունների, հատկապես բառապաշարում թեմայով[2][3]։ Դասավանդում է որպես խորվաթերեն լեզվի պրոֆեսոր և հանրալեզվաբան մի քանի մոսկովյան բուհերում։ Ուսումնասիրում է ժամանակակից խորվաթերեն լեզվի ստանդարտներ տարբեր ոլորտներում (բառագիտություն, բառարանագրություն, նորմեր)։ Մասնակցել է բազմաթիվ սլավոնական կոնֆերանսներին Ռուսաստանում և Խորվաթիայում։ Հրատարակել է ավելի քան 300 աշխատանքներ, գրքեր, ձեռնարկներ, հոդվածներ, ցուցադրություններ, հավելվածները։ Hrvatsko slovo շաբաթականի գործընկ (Զագրեբ) և Riječ ամսագրի (Ռիեկա) համախմբագիր է։ Մի շարք մրցանակների հաղթող է Խորվաթիայի մշակույթը աշխարհում աջակցման ասպարեզում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Բաղդասարովը առաջին անգամ[փա՞ստ] հրատարակել է Ռուսաստանում խորվաթերեն-ռուսերեն բառարան և գիտական գրքեր խորվաթերեն լեզվի մասին։ Նա հեղինակ է բազմաթիվ գրքերի, ինչպիսիք են.

  • Rusko-hrvatsko-srpski/hrvatsko-srpsko-ruski rječnik razlika, Moskva, 1998.
  • Hrvatsko-ruski rječnik, Moskva, 1999., 2003.
  • Hrvatski književni jezik druge polovice 20.stoljeća, Moskva, 2004.
  • Hrvatski razgovornik, Moskva, 2006.
  • Hrvatski jezik: Kratki gramatični priručnik, Moskva, 2006.
  • Novi hrvatsko-ruski rječnik, Moskva, 2007.
  • Hrvatski književni jezik i njegova norma, Rijeka, 2010.
  • Hrvatski jezik: Početni tečaj, Sankt Peterburg, 2011.
  • Elementarna gramatika hrvatskoga jezika, Moskva, 2012.[5]
  • Xорватско-русский словарь/Hrvatsko-ruski rječnik, Moskva, 2013.
  • Pogled iz Rusije, Rijeka, 2014.
  • Armenija - domovina svetoga Vlaha, Dubrovnik, 2015. (u suautorstvu s V. Lupisom).
  • Armenske poslovice, Split, 2016.
  • Armenija - Noina zemlja:kultura i povijest, Zagreb, 2018.
  • Hrvatski jezik. Pogled iz Rusije, Moskva, 2020.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

INA մրցանակ Խորվաթիայի մշակույթի աշխարհում նպաստելու համար, 2009 թ, պրոֆ. Leopold Auburger հետ միասին[3][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]