Արթուր Բախտամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Բախտամյան
Ծնվել էհունվարի 28, 1963(1963-01-28) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
Աշխատանք1988-ից
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող

Արթուր Լեոնիդի Բախտամյան (հունվարի 28, 1963(1963-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ, լրագրող[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թ. հունվարի 28-ին Երևանում։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է ՀԽՍՀ Պետկինոյի «Ֆիլմ» թերթում՝ ժամանակակից հայ կինոյի թեմաներով տպագրվել է հանրապետական և միութենական մամուլում։ 1989 թ-ից աշխատել է Հեռուստառադիոպետկոմում՝ որպես խմբագիր, այնուհետև՝ կինոծրագրերի բաժնի վարիչ։ Հեղինակել և վարել է «Կինոճեպընթաց» ծրագիրը։ Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ հիմնել է «Ասուպ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը։ Ղարաբաղյան հակամարտության տարիներին, որպես ԱՄՆ-ում «Հորիզոն» հեռուստաընկերության թղթակից, ռեպորտաժներ է պատրաստել ռազմաճակատի թեժ կետերից։ 1996-1999 թթ եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստատեսային մարաթոնների կազկոմիտեի անդամ, առաջին «ՀայFM 105.5» անկախ ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավար, «Ռադիոբուրգ» ռադիոկայանի համահիմնադիր, տնօրեն։ 1999 թվականից Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում հեղինակել և վարել է «Կեսգիշերային ճեպընթաց» ծրագիրը։ Բազմաթիվ հեռուստանախագծերի, ակցիաների հեղինակ և ռեժիսոր է։ Հայաստանի կինոքննադատների ասոցացիայի, Հեռուստատեսային արվեստի և գիտության միջազգային ակադեմիայի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ է։ 2006 թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ և ռեժիսոր է՝ «Հաբեշական օրագիր», «Հայոց հարց», «Մենք հայ ենք», «Հայուհու խորհուրդը», «Պղնձասար», «Էքսպրեսիա», «Երկիր Նաիրի», «Հայերի Վենետիկը» և այլն։ Վերջին ֆիլմն արժանացել է «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակին[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]