Jump to content

Արթուր Արզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Արզոյան
Ծնվել էապրիլի 30, 1975 (49 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Վանաձոր (նախկին Կիրովական - Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)), Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություն

կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան,

լուսանկարիչ
Ժանրերտրագիկոմիկ[1]

Արթուր Արզոյան (1975, ապրիլի 30, Կիրովական (ներկայիս Վանաձոր), Հայաստան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, լուսանկարիչ[2], ոսկերիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Արզոյանը ծնվել է 1975 թվականի ապրիլի 30-ին, Հայաստանի Վանաձոր քաղաքում (նախկին Կիրովական - Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Իր հետաքրքիրությունները կինոյի և թատրոնի աշխարհներում զարգացել է դեռևս վաղ տարիքից[2]։ 1988 թվականից սկսած սկսել է գրել ոչ այդքան մեծ էսսեներ, սցենարներ, բանաստեղծություններ և հանգեր («Ճանապարհ...» գիրքը)։ Պրոֆեսիոնալ ոսկերիչ է։ 1995 թվականին ավարտել է կերպարվեստի գեղանկարչական լիցեյը և Մոսկվայի Ֆարբեժեի անվան կիրառական արվեստի քոլեջը։ 1999 թվականին ընդունվել է Լիտովիչինայի անվան հեռուստատեսության և ռադիոյի հումանիտար ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։

Ռուսական հեռուստատեսության պատվերով պատրաստել է մի քանի հաղորդում հայկական արվեստի և մշակույթի մասին[2]։

2011 թվականից ապրում է Փարիզում։

2000 թվականին նկարահանել է «Երկաթե խաղի ազնվաբարո ասպետի մասին լեգենդ» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է լեգենդար, վիթխարի աթլետ Ս Համբարձումյանին (ծանր աթլետիկա

2000 թվականին ընդունվել է Ռուսաստանի  Կինեմատոգրաֆիայի Համամիութենական Ազգային Ինստիտուտ (ВГИК ) L'Institut national de la cinématographie S. A. Guerassimov ou VGIK [1]։ 2001 թվականին նկարահնել է «Վերածնունդ» ֆիլմը։ Այդ թվում նաև նկարահանել է մի քանի երաժշտական կլիպներ, որոնք ցուցադրվել են МУЗ ТВ-ով, MTV-Ռուսաստանով և այլն ալիքներով։

2001 թվականից համագործակցել է գերմանական TB-GTN-ի հետ։

Իր կեղծանվամբ նա գրել է մոտավորապես 7 հոդվածներ հայկական մշակույթի և հայկական արվեստի մասին։ Ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին։ 2003 թվականին ավարտուիմ է ՎԳԻԿ-ը, պաշտպանելով 106 րոպեանոց «Օղակների արքան կամ Ազարյանի Խաչը» վավերագրական ֆիլմը։ Այս ֆիլմը բազմիցս է ցուցադրվել ՆՏՎ+ և արտասահմանյան ալիքներով։ Այդ թվում նաև ֆիլմը մասնակել է տարբեր կինոփառատոների[2]։

Մի շարք սոցիալական, երաժշտական եւ գովազդային հոլովակների հեղինակ եւ  բեմադրիչ։

2004 -Մոսկվայի թատերական լիցեյում աշխատել է որպես ռեժիսոր։

2001 -2009 աշխատել է ТВ ОРТ, Россия, Спорт, ՆՏՎ+, Телеформат. (Ռուսաստան)։ Շանթ հեռուստաընկերությունում (Երեւան, Հայաստան)։

2009 -Հիմնադրել է «ԱրզոՍինեմա» (Հայաստան) կինոընկերությունը։ «ԱրզոՍինեմա» - ի արտադրանքը ներառում է գեղարվեստական, վավերագրական ֆիլմեր, սոցիալական տեսանյութեր, ինչպես նաեւ երաժշտական տեսանյութեր եւ գովազդներ։

2008-2011 -Հայաստանի Թատրոնի եւ Կինոյի Պետական Ինստիտուտ (Վանաձորի մասնաճյուղ)  դասախոս /  կինոյի եւ հեռուստատեսության բեմադրիչ, կինոարտադրություն, աշխատանք դերասանի հետ, ֆիլմի խմբագրության։ [2](չաշխատող հղում)

2013 - Պաշտոնական լուսանկարիչ - Secours Populaire Français [3] [4]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Նշումներ
2018 B&B 4.0 La belle et la bête 4.0 դերասան։ film- studio de cinéma "Enfants de la nuit" (France)
2016 Նա, ում սպասում էին Celui Qu'on Attendait դերասան, լուսանկարիչ - FRANCE [5]
2010 I`m going to change my name [6]
2005 Անպիտան կինո Сволочь кино Կարճամետրաժ
2006 Գրաֆիտի Граффити դերասան, լուսանկարիչ
2004 Լինում է, չի լինում մի ձկնորս Жил-был рыбак Անիմացիոն
2002 Հոփքինս Гопкинс Կարճամետրաժ
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Նշումներ
2017 Chant intime France
2016 O Freunde film-opera (France)
2016 "Erlaube mir" - C'était il y a 100 ans France
2016 "Le Duplicateur"  «Կրկնօրինակը» film-opera (France)[7]
2015 VOYAGE DE L'ESPERANCE - MONT SAINT MICHEL Documentaire [8]

Secours Catholique (91)

2010 I`m going to change my name 2րդ բեմադրիչ
2003 Օղակների արքան կամ Ազարյանի Խաչը Король Колец, или Крест Азаряна [9]
2001 Վերածնունդ Возрождение [10]
2000 Երկաթե խաղի ազնվաբարո ասպետի մասին լեգենդ Երկաթե խաղի ազնվաբարո ասպետի մասին լեգենդ
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Նշումներ
2010 Տերեւաթափ  խաղարկային 
2007 Երկաթե ուղի  խաղարկային 
2000 Լեգենդ Երկաթե խաղի ազնվաբարո ասպետի մասին Легенда о благородном рыцаре железной игры Կարճամետրաժ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. kinopoisk.ru կայքից
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Տեղեկություններ դերասանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]