Արթուր Ավագյան (աշխարհագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Ավագյան
Ծնվել էհուլիսի 19, 1920(1920-07-19)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել է2003
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1948)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1973)
Մասնագիտությունաշխարհագրագետ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Արթուր Բորիսի Ավագյան (հուլիսի 19, 1920(1920-07-19), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ աշխարհագետ, ջրաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1985): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1991):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ավագյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 19-ին, Մոսկվա քաղաքում (Ռուսաստան1948 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ջրային հիմնահարցերի ինստիտուտի բաժնի, լաբորատորիայի վարիչ, գլխավոր գիտաշխատող, փոխտնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են ջրամբարների ստեղծման և շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությանը, ներքին ջրային ավազանների արդյունավետ, համալիր օգտագործման հարցերին։

Արթուր Ավագյանը մահացել է 2003 թվականին, Մոսկվայում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Водохранилища в современном мире, М., 1979.
  • Водохранилища: [справочное издание], Артур Борисович Авакян, В. П. Салтанкин и В. А. Шарапов, Москва, Мысль,1987, 323 с.
  • Полюшкин, Алексей Александрович. Наводнения. М., 1989.
  • Водные проблемы: мифы и реальность. М., 1991.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: